Հա

Մշակոյթ

30/10/2019 - 11:20

«Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար քայլեր են արւում

«Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարահային դիստրիբիւցիայի համար հերթական քայլերն արւած են. ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը եւ գերմանացի համապրոդիւսերները ներկայացրել են ֆիլմը EWIP-ի շրջանակում։

«alikonline.ir» - «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարահային դիստրիբիւցիայի համար հերթական քայլերն արւած են. ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը եւ գերմանացի համապրոդիւսերները ներկայացրել են ֆիլմը EWIP-ի շրջանակում։

Ֆիլմի ֆէսբուքեան էջից տեղեկանում ենք, որ 59 երկրներից 150 ներկայացւած յայտերից ընտրւել էին միայն 28-ը, որոնց թւում է նաեւ «Դրախտի դարպասը», որը գրաւել էր ընտրող յանձնաժողովի ուշադրութիւնը բարձր որակի, պատմութեան իւրօրինակ գեղարւեստական մեկնաբանութեան, համաարտադրութիւնների բազմազանութեամբ։

Ջիւան Աւետիսեանը գերմանացի համապրոդիւսերների հետ, EWIP-ում բանակցութիւններ է ունեցել մասնակից դիստրբիւտորական ընկերութիւնների, վաճառքի գործակալների, ինչպէս նաեւ յետարտադրական աշխատանքներ իրականացնող ընկերութիւնների հետ՝ ֆիլմի տարբեր լեզուներով կրկնօրինակում իրականացնելու համար։ EWIP-ը նոր ուղի է «Դրախտի դարպասը» ֆիլմի՝ ամբողջ աշխարհում տարածման համար։

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։ Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա իւրացրել նրա՝ մարտի դաշտում արւած լուսանկարները...

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանեան եւ արցախեան պրեմիերան կայացել է այս ամսւայ ընթացքում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։