Հա

Մշակոյթ

03/11/2019 - 10:10

«Black list». Ջիւան Աւետիսեանը ֆիլմ է նկարահանում բլոգեր Լապշինի պատմութեան մասին

Յայտնի հայ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը սկսել է նոր՝ «Սեւ ցուցակ» («Black list») ֆիլմի աշխատանքները, որը նւիրւած է լինելու ռուս-իսրայէլացի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմութեանն Ադրբեջանում, որը մեծ արձագանք էր ստացել: Այս մասին ֆէյբուքեան իր էջում գրել է հէնց Լապշինը: 

«alikonline.ir» - Յայտնի հայ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը սկսել է նոր՝ «Սեւ ցուցակ» («Black list») ֆիլմի աշխատանքները, որը նւիրւած է լինելու ռուս-իսրայէլացի բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի պատմութեանն Ադրբեջանում, որը մեծ արձագանք էր ստացել: Այս մասին ֆէյբուքեան իր էջում գրել է հէնց Լապշինը: Գրում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ այն պատմելու է նաեւ Ալիեւի եւ Լուկաշենկոյի «կեղտոտ գործարքի մասին», Ադրբեջանի իշխանութեան ներսում խարդաւանքների, իր նկատմամբ կատարած մահափորձի, իսրայէլական զէնքի առեւտրով զբաղւողների եւ Ալիեւի ռեժիմի միջեւ կապի եւ այլնի մասին:

Բլոգերը նաեւ խորհուրդ է տւել դիտել Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմը:

Նշենք, որ ֆիլմի հայաստանեան եւ արցախեան պրեմիերան կայացել է հոկտեմբերին: Ֆիլմը պատմում է, որ գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնւալը (50 տարեկան) 2016 թ.-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարւայ ընդմիջումից յետոյ վերսկսւած պատերազմը։

Լրագրողական հետաքննութեան արդիւնքում ծանօթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի եւ Սոֆիայի յաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրոյ զգացմունքը, սակայն պարզւում է, որ Սոֆիան անյայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսեանի աղջիկն է, ում 1992 թ.-ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա իւրացրել նրա՝ մարտի դաշտում արւած լուսանկարները... 

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտւացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնաւորում է լիտւացի յայտնի դերասան Լէօ Պոբեդոնոսցեւասը:

Յիշեցնենք, որ Արցախ այցելած Իսրայէլի, Ուկրայինայի ու Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդ Լապշինը ձերբակալւել էր 2016 թ. դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա յանձնւել Բաքւին: Պատճառն այն է, որ Արցախ այցելելուց յետոյ նրան արգելւած էր այցելել Ադրբեջան, իսկ Լապշինը կարողացել էր մուտք գործել այդ երկիր Ուկրայինայի անձնագրով: Արբեջանական դատարանի որոշմամբ նա դատապարտւել էր երեք տարւայ ազատազրկման։ Բանտում է մնացել 7 ամիս: 2017 թ. սեպտեմբերին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան, ինչից յետոյ նա կարողացել է հեռանալ Բաքւից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։