Հա

Մշակոյթ

05/11/2019 - 09:10

«Ջոկեր»-ը ռեկորդային թւով «Օսկար»-ների է յաւակնելու

Warner Bros. ստուդիայի ներկայացուցիչները յայտարարել են, որ կը ցանկանային «Ջոկեր» կինոնկարը տեսնել Ամերիկեան կինոակադեմիայի 16 անւանակարգերի դափնեկիրների թւում:

«alikonline.ir» - Warner Bros. ստուդիայի ներկայացուցիչները յայտարարել են, որ կը ցանկանային «Ջոկեր» կինոնկարը տեսնել Ամերիկեան կինոակադեմիայի 16 անւանակարգերի դափնեկիրների թւում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, գրել է Comic Book-ը:

Նրանց կարծիքով, ֆիլմն արժանի է, որ միւս կինոժապաւէնների հետ մրցակցի լաւագոյնի կոչման համար: Նաեւ նրանք նշել են մի շարք կատեգորիաներ, որոնք գնահատում են սցենարը, մոնտաժը, սաունդթրեքը, ռեժիսորական աշխատանքը, վիզուալ էֆեկտները եւ այլն:

Տարւայ տղամարդու դերի համար մրցանակն առաջարկել են շնորհել Հոակին Ֆենիքսին, իսկ երկրորդ պլանի դերի համար «Օսկար»-ը յանձնել Ռոբերտ դէ Նիրոյին, հաղորդել է Life-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։