Հա

Մշակոյթ

07/11/2019 - 14:00

Իրանի եւ Հայաստանի երիտասարդ գեղանկարիչների համատեղ ցուցահանդէսը՝ Նոր Ջուղայում

Սպահանի «Գոզար» գալերիայում ցուցադրութեան է հանւելու Հայաստանի եւ Իրանի թւով 19 գեղանկարիչ-գրաֆիստների աշխատանքների՝ «Ընդհանուր պատում» անունը կրող համատեղ ցուցահանդէսը:

«ԱԼԻՔ», Ալի Անսարի, Նոր Ջուղա - Սպահանի «Գոզար» գալերիայում ցուցադրութեան է հանւելու Հայաստանի եւ Իրանի թւով 19 գեղանկարիչ-գրաֆիստների աշխատանքների՝ «Ընդհանուր պատում» անունը կրող համատեղ ցուցահանդէսը:

Ցուցահանդէսի պաշտօնական բացումը տեղի կունենայ վաղը՝  ուրբաթ, նոյեմբերի 8-ի երեկոյեան:

Ալի Անսարին ցուցահանդէսի կազմակերպման մասին տեղեկացնելով թերթիս յիշեցրեց, որ ցուցահանդէսը սեպտեմբերին Թեհրանի «Դենա» գալերիայի «Ընդհանուր պատում» ցուցահանդէսի կրկնութիւնն է, որին ներկայ էր նաեւ Հայաստանից ժամանած արւեստագէտ գեղանկարիչ Արարատ Մինասեանը:

Յատկանշական է, որ ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ նոյեմբերի 22-ը, ամէն օր, շաբաթ օրերից բացի:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։