Հա

Մշակոյթ

11/11/2019 - 10:20

Մեկնարկում է «Կին» փառատօնը

Այսօր Երեւանում մեկնարկում է «Կին» 16-րդ միջազգային կինոփառատօնը։ Բացման արարողութիւնը կայանալու է ՀԲԸՄ դահլիճում: Փառատօնի մամուլի ծառայութիւնից Panorama.am-ին յայտնել են, որ այս տարի կինոփառատօնի ընթացքում կը ցուցադրւի 13 երկրից ընտրւած 65 ֆիլմ, որոնք ընդգրկւել են փառատօնի ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, հիւրերի, Բրիտանական խորհրդի «Իրականութիւնից կինոժապաւէն» փառատօնի կարճամետրաժ ֆիլմերի, Կանադական «Կանացի հայեացք» փառատօնի կարճամետրաժ ֆիմերի:

«alikonline.ir» - Այսօր Երեւանում մեկնարկում է «Կին» 16-րդ միջազգային կինոփառատօնը։ Բացման արարողութիւնը կայանալու է ՀԲԸՄ դահլիճում: Փառատօնի մամուլի ծառայութիւնից Panorama.am-ին յայտնել են, որ այս տարի կինոփառատօնի ընթացքում կը ցուցադրւի 13 երկրից ընտրւած 65 ֆիլմ, որոնք ընդգրկւել են փառատօնի ծրագրերում՝ կարճամետրաժ ֆիլմերի մրցութային, հիւրերի, Բրիտանական խորհրդի «Իրականութիւնից կինոժապաւէն» փառատօնի կարճամետրաժ ֆիլմերի, Կանադական «Կանացի հայեացք» փառատօնի կարճամետրաժ ֆիմերի:

Փառատօնի ընթացքում կը լինի վարպետութեան դաս, «Կինը եւ կինեմատոգրաֆիան» թեմայով կլոր սեղան քննարկում: Փառատօնի ռետրոսպեկտիւ ցուցադրութիւնը նւիրւած կը լինի Ֆրանսիական Նոր Ալիքի տատիկ՝ Անեէս Վարդայի յիշատակին, կը ցուցադրւի իր յայտնի «Կլէօ 5-ից 7-ը» ֆիլմը։

Փառատօնի ընթացքում կը ցուցադրւի նաեւ միջազգային կինոքննադատների կողմից բարձր գնահատանքի արժանացած Մարգարէթ ֆոն Տրոտտայի «Փնտրելով Ինգմար Բերգմանին» ֆիլմը, որի պրեմիերան տեղի է ունեցել Կաննի միջազգային կինոփառատօնի շրջանակներում։

«Կին» 16-րդ միջազգային կինոփառատօնը աւանդոյթի համաձայն անցկացւելու է Հայկական Բարեգործական Ընդհանուր միութեան դահլիճում։ Բոլոր ցուցադրութիւնների մուտքն ազատ է։

Այս տարի փառատօնի միջազգային հիւրերն են՝ կանադական «Կանացի հայեացք» կինոփառատօնի տնօրէն Լեսլի Անն Կոլս եւ սցենարիստ Անաստասիա Գորիւնովան Ռուսաստանից։ Վերջինս կը վարի սցենարագրութեան վարպետութեան դաս Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Փառատօնի աւարտին կը շնորհւեն հետեւեալ մրցանակները` լաւագոյն ֆիլմ, յատուկ մրցանակ, դիպլոմներ, մրցանակ Ռուսաստանի գիտութեան եւ մշակոյթի կենտրոնի կողմից, մրցանակ Մոսկւայի տան կողմից, մրցանակ Անկախ կինոգործիչների ակումբի կողմից:

Փառատօնի ժիւրիի անդամներն են` Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայեացք» փառատօնի տնօրէն, Կանադա), Կարինէ Վերդեան (սցենարիստ, Հայաստան/Գերմանիա) Ելենա Շուվաեւա (գրող, Ռուսաստան/Հայաստան), Ռաֆֆի Նիզիբլեան (պրոդիւսեր, Հայաստան), Անաստասիա Գորիւնովա (սցենարիստ, Ռուսաստան):

Փառատօնն արդէն 16-րդ տարին շարունակ ցուցադրում է աշխարհի ամենատարբեր անկիւններում կին ռեժիսորների հեղինակած ֆիլմեր՝ հանդիսանալով հարթակ հայ եւ արտասահմանցի կին կինոռեժիսորների միջեւ փորձի փոխանակման համար։ Ամենամեայ այս փառատօնի շնորհիւ հայ հանդիսատեսը հնարաւորութիւն է ունենում կնոջ աչքերով հետեւել աշխարհում տեղի ունեցող իրադարձութիւններին եւ բացայայտել իրենց ստեղծագործական տաղանդը։ Փառատօնը կարեւոր հարթակ է կին ռեժիսորների համար, ովքեր անում են իրենց առաջին քայլերը ոլորտում եւ փառատօնի ընթացքում ծանօթանում են արդէն միջազգային յաջողութեան հասած կինոռեժիսորների եւ իրենց աշխատանքների հետ։

Փառատօնը կը շարունակւի մինչեւ նոյեմբերի 15-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։