Հա

Մշակոյթ

25/11/2019 - 12:50

Գերմուշի հայկական եկեղեցին մատնւած է անտէրութեան

Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան առաջարկով եւ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 23-ին «զբօսաշրջութեան զարգացման կենտրոն» յայտարարւած Ուրֆայի հայկական երեքդարեայ եկեղեցին թողնւել է բախտի քմաճոյքին:

«alikonline.ir» - Թուրքիայի մշակոյթի եւ զբօսաշրջութեան նախարարութեան առաջարկով եւ Նախարարների խորհրդի որոշմամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 23-ին «զբօսաշրջութեան զարգացման կենտրոն» յայտարարւած Ուրֆայի հայկական երեքդարեայ եկեղեցին թողնւել է բախտի քմաճոյքին:

Ուրֆայից 10 կմ. հեռու գտնւող՝ 19-րդ դարի հայկական Գերմուշի եկեղեցին անուշադրութեան եւ խնամք չտեսնելու հետեւանքով վերածւել է աւերակների: Ներկայումս Թուրքիայի Հալիլիյէ գաւառի Դաղեանը (Գերմուշ) թաղամասում գտնւող եկեղեցու կողքին կայ մէկ այլ հայկական եկեղեցական շինութիւն, որի փլուզումից յետոյ այս եկեղեցին հազիւ է կանգուն մնում: Ըստ Yerkir.am-ի՝ յայտնում է «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայութիւնը:

Որոշակի փորձեր էին արւել վերականգնելու եկեղեցին, եւ դրա շրջակայքում դրւել էին լուսաւորման սիւներ: Սակայն գանձագողերի կողմից եկեղեցու հիմքերում եւ պատերում փոսեր են փորւել, եւ այն արդէն յիշեցնում է աւերակներ:

Եկեղեցու մօտակայքում բնակւող Ջասըմ Աջարը նշում է, որ անցեալում այստեղ բնակւում էր 900 տուն, սակայն անուշադրութեան հետեւանքով դրանց թիւը հասել է 3-5-ի: «Եկեղեցին պահպանելու համար մէկ պահակ կայ, որնը ընդամենը մի քանի ժամ է այստեղ շրջում: Ես անձամբ մի անգամ գանձագողի էի բռնել: Այս տարի եթէ չմիջամտենք, յաջորդ տարի կը փլուզւի: Հիմք չի մնացել: Եթէ եկեղեցին վերանորոգւի, տարածքը կը կենդանանայ: Եթէ այսօր 10 մարդ է գալիս, վերանորոգւելուց յետոյ հազարաւորները կը գան»,- նշել է Աջարը:

Ուրֆայի շրջանի զբօսաշրջութեան պալատի նախագահ Միւսլէում Չոբանը մեծ տխրութեամբ է նշում, որ եկեղեցին փլուզւում է: «Գերմուշ գիւղն իրօք Ուրֆայի, հայերի եւ քրիստոնեաների համար կարեւոր վայր էր: Այստեղ երկու եկեղեցի կար. մէկը, ցաւօք, անուշադրութեան հետեւանքով փլուզւեց: Պէտք վերանորոգել այն եւ ծառայեցնել զբօսաշրջութեանը»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։