Հա

Մշակոյթ

26/11/2019 - 11:30

Սպենդիարեանի եւ Վեռնոյի ծննդեան յոբելեանները՝ ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների օրացոյցում

Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունւել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեայ եւ կինոռեժիսիոր Անրի Վեռնոյի ծննդեան 100-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2020-2021 թթ. օրացոյցում։

«alikonline.ir» - Նոյեմբերի 25-ին, Փարիզում ընթացող ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի ընթացքում ընդունւել է որոշում՝ ընդգրկելու կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեայ եւ կինոռեժիսիոր Անրի Վեռնոյի ծննդեան 100-ամեայ յոբելեանները ԻՒՆԵՍԿՕ-ի Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2020-2021 թթ․ օրացոյցում։ Այս մասին ըստ Panorama.am-ի տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատւութեան եւ հանրային դիւանագիտութեան վարչութիւնից: 

Հայաստանի Հանրապետութեան կողմից յայտերը ներկայացւել են գործընկեր երկրների աջակցութեամբ։ Իրանի, Ռուսաստանի եւ Վրաստանի աջակցութեամբ ներկայացւած՝ կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարեանի ծննդեան 150-ամեայ յոբելեան, եւ Ֆրանսիայի ու Իտալիայի աջակցութեամբ ներկայացւած՝ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդեան 100-ամեայ հոբելեան խորագրերը կրող յայտերն ստացել են կազմակերպութեան անդամ պետութիւնների հաւանութիւնը։

Տեղեկանք։ 1998 թ. առ այսօր Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների ԻՒՆԵՍԿՕ-ի օրացոյցում ներառւել է Հայաստանի կողմից ներկայացւած 25 յոբելեանական իրադարձութիւն՝ (ներառեալ վերը նշւած 2 իրադարձութիւնները):

1956 թ. ի վեր ԻՒՆԵՍԿՕ-ն անդամ պետութիւնների հետ նշում է հռչակաւոր մարդկանց եւ իրադարձութիւնների յոբելեանները՝ դրանց համաշխարհային նշանակութիւն տալու եւ հանրահռչակելու նպատակով։ Մշակոյթի մէջ մեծ ներդրում ունեցած հռչակաւոր մարդկանց եւ իրադարձութիւնների յոբելեանների նշումը նպաստում է միջազգային փոխըմբռնմանը, ժողովուրդների միջեւ աւելի սերտ յարաբերութիւններին եւ խաղաղութեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։