Հա

Մշակոյթ

26/11/2019 - 09:00

Սեբաստիայի հայկական եկեղեցին վերանորոգումից յետոյ կը վերածւի թանգարանի

Թուրքիայի Սիւաս նահանգի Գիւրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կիւրինի գաւառակ) գտնւող հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մէջ է:

«alikonline.ir» - Թուրքիայի Սիւաս նահանգի Գիւրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կիւրինի գաւառակ) գտնւող հայկական Սուրբ Աստւածածին եկեղեցու վերանորոգումն ընթացքի մէջ է: Ըստ Ermenihaber.am-ի՝ գրում է Buyuksivas.com-ը:

Թուրքիայի մշակութային ժառանգութեան ու թանգարանների տնօրինութեան կողմից վերանորոգւելուց յետոյ այն յանձնւելու է Գիւրունի համայնքապետարանին եւ դառնալու է քաղաքային թանգարան:

Քաղաքապետ Նամի Չիֆթչին տեղեկացրել է, որ վերանորոգման աշխատանքների զգալի մասն արդէն արւած է, եւ աշխատանքների աւարտից յետոյ նախատեսւում է այնտեղ անցկացնել քաղաքի գլխաւոր մշակութային միջոցառումները:

Վերանորոգման համար պետութիւնը յատկացրել է 3 միլիոն 984.000 թուրքական լիրա (մօտ 700 հազար դոլար)։

Նշենք, որ Կիւրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղւել են առեւտրով, երկրագործութեամբ եւ արհեստներով: Բնակավայրում կար մէկ քարաշէն հայկական եկեղեցի եւ մէկ դպրոց: 1915 թ.-ին Կիւրինի հայ բնակչութիւնը ենթարկւել է ցեղասպանութեան՝ տարագրւել եւ բնաջնջւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։