Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդեան 150-ամեակը» թեմային:
«alikonline.ir» - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 1-ին մարւեց եւ շրջանառութեան մէջ դրւեց նամականիշով գեղաթերթիկ՝ նւիրւած «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդեան 150-ամեակը» թեմային: Տեղեկացնում է Panorama.am-ը:
Գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոարդիւնաբերութեան նախարար Յակոբ Արշակեանը, ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարար Արայիկ Յարութիւնեանը, Տէր Անուշաւան եպիսկոպոս Ժամկոչեանը, Ֆիլատելիստների միութեան նախագահ Յովիկ Մուսայէլեանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխաւոր գործադիր տնօրէն Հայկ Աւագեանը:
Բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան նախարարութիւնից յայտնում են, որ գեղաթերթիկը տպագրւել է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 20 հազար տպաքանակով:
Գեղաթերթիկի նամականիշի վրայ պատկերւած է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագէտ եւ ուսուցիչ Կոմիտասը (1869-1935 թթ.)` Սողոմոն Սողոմոնեանը: Նամականիշի վրայ նաեւ տեղադրւած է ԻՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդեան 150-ամեայ յոբելեանը ընդգրկւած է ԻՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակաւոր մարդկանց եւ կարեւոր իրադարձութիւնների 2018-2019 թթ.
օրացոյցում:
Գեղաթերթիկի վրայ պատկերւած է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը եւ Կոմիտասի ստորագրութիւնը: