Հա

Մշակոյթ

02/12/2019 - 13:10

Ստամբուլի Սանասարեան վարժարանի շէնքը վերածւում է հիւրանոցի

Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցութեան պատգամաւոր Մեհմեթ Բեքարօղլուն ԹԱՄԺ Պլանաւորման եւ բիւջետային յանձնաժողովի ժամանակ քննադատել է Թուրքիայի Մշակոյթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին՝ մի շարք պատմական շինութիւնների վերականգնողական աշխատանքների ժամանակ թոյլ տւած անտարբերութեան համար:

«alikonline.ir» - Թուրքիայի գլխաւոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցութեան պատգամաւոր Մեհմեթ Բեքարօղլուն ԹԱՄԺ Պլանաւորման եւ բիւջետային յանձնաժողովի ժամանակ քննադատել է Թուրքիայի Մշակոյթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին՝ մի շարք պատմական շինութիւնների վերականգնողական աշխատանքների ժամանակ թոյլ տւած անտարբերութեան համար: Նշւած շինութիւնների մէջ կան նաեւ հայկական պատմական յուշարձաններ՝ օրինակ՝ Սանասարեան վարժարանը՝ Ստամբուլում, Կիլիկայում Անամուր բերդը: Այս մասին գրում է Yerkir.am-ը:

Մկրտիչ Սանասարեանի կողմից հայ մանուկների կրթութիւնն ապահովելու նպատակով 1895 թ. ճարտարապետ Յովսէփ Ազնաւուրի կողմից կառուցւած շինութիւնը հետագայ տարիներին Ստամբուլի ոստիկանութեան կողմից օգտագործւել է կտտանքներով հարցաքննութիւն անցկացնելու վայրի, իսկ այժմ էլ այն պատրաստւում են վերածել հիւրանոցի: Նշենք նաեւ, որ Սանասարեան վարժարան կայ Կարինում (Էրզրումում), որտեղ Մուսթաֆա Քեմալի գլխաւորութեամբ տեղի է ունեցել Էրզրումի կոնգրեսը, որից սկիզբ առաւ Թուրքիայի հանրապետութեան ստեղծման պայքարը:

2012 թ. ԻՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգութեան ժամանակաւոր ցանկում ներառւած Թուրքիայի Մերսին նահանգում գտնւող Կիլիկայի հայկական թագաւորութեան ժամանակ կառուցւած Անամուր բերդը 2018 վերանորոգւել է: Վերանորոգման ժամանակ մի շարք խնդիրներ են են առաջացել՝ կապւած շինութեան վերականգնողական աշխատանքների հետ:

Նոյն խնդիրներն էր առաջացել նաեւ Ստամբուլի Թեքֆուր պալատի (հայերէն «թագաւոր» բառից, այս պալատի դարպասներով են 1453 թ. թուրքերը մտել Կոստանդնուպոլիս) վերականգնողական աշխատանքների ժամանակ, սակայն նախարար Էրսոյը նշեց, որ այդ աշխատանքները իրականացնում է քաղաքապետարանը եւ նախարարութեան ենթակայութեան տակ չէ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։