Հա

Մշակոյթ

05/12/2019 - 08:30

«Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի գործունէութեան 30-ամեակը

Ուրբաթ, նոյեմբերի 29-ի 2019 թ., երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ նշւեց «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի գործունէութեան 30-ամեակը «Մաջնունեան» սրահում:

Ուրբաթ, նոյեմբերի 29-ի 2019 թ., երեկոյեան Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ նշւեց «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի գործունէութեան 30-ամեակը «Մաջնունեան» սրահում:

Ծրագրի բացումը կատարւեց Արւեստից միութեան նախագահուհի ընկ. Քրիստինէ Արզումանեանի միջոցով, ով ողջունելով ներկաների ներկայութիւնը շնորհաւորեց թատերախմբերի 30-ամեակի կապակցութեամբ:

Այնուհետեւ ցուցադրւեց ընկեր Կարէն Մնացականեանի միջոցով պատրաստւած պատմական տեսաֆիլմ, որում շատ բովանդակ ներկայացւած էր անցեալ 30 տարիների աշխատանքներից մի շարք դրւագներ:

Երեկոյին ներկայ էին թատերախմբի բեմադրիչ՝ ընկ. Ռուբիկ Մ. Պետրոսեանը, օգնական՝ տկն. Լուսինէ Յովհաննիսեանը, տկն. Լուիզա Աւետիսեանը, օժանդակ ծնողական յանձնախումբը, խմբի հին ու նոր անդամները եւ Կենտրոնական վարչութիւնից ընկերներ: Ծրագիրը շարունակւեց ներկաների ջերմ մթնոլորտում, որոնք բարձրաձայն վերյիշելով իրենց անցեալի քաղցր յուշերը ասես վերապրում էին իրենց մանկութիւնն ու երիտասարդութիւնը: Մասնակիցների շատ սիրելի պարոն Ռուբիկը նաեւ միանալով յուշերի թարմացման շարանին մէկ առ մէկ յիշում եւ պատմում էր անդամների անդամակցութեան ինչպիսիութեան մասին: Շնորհակալական խօսքեր հնչեցին ոչ միայն դերասանների այլ նաեւ բոլոր այն անձանց, որոնք այս բոլոր երկար տարիների ընթացքին կանգնած են եղել խմբի կողքին եւ սատար հանդիսացել թատերախմբին:

Հաւաքի աւարտին տեղի ունեցաւ կարկանդակի արարողութիւն, որից յետոյ Կենտրոնական վարչութեան փոխնախագահ ընկ. Ալեքս Կարապետեանի միջոցով պրն. Ռուբիկին յանձնւեց Արւեստից միութեան կողմից պատրաստւած յուշանւէր:

Շնորհաւորելով «Շանթ» եւ «Շանթիկ» թատերախմբերի 30-ամեայ յոբելենականը, որը նոր թեւակոխում է իր երիտասարդութեան առաջին տարիները կանաչ ճանապարհ ենք ցանկանում խմբի բոլոր անդամներին եւ բեմադրիչին:

 

Հ. Մ. «Արարատ» Կ.

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։