Հա

Մշակոյթ

10/12/2019 - 09:10

Յայտնի են դարձել է «Ոսկէ գլոբուս»-ի յաւակնորդները. Շարլիզ Թերոնն ու Լէոնարդօ Դի Կապրիոն նրանց շարքում են

Հրապարակւել է «Ոսկէ գլոբուս 2020» կինոմրցանակի յաւակնորդների ցանկը: «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում առաջադրւել են Շարլիզ Թերոնի («Սկանդալ»), Սինթիա Էրիւոյի («Հարիէթ»), Սքարլէթ Եոհանսոնի («Ամուսնական պատմութիւն»), Սիրշա Ռոնանի («Փոքրիկ կանայք»), Ռենէ Զելւեգէրի («Ջուդի») թեկնածութիւնները: 

«alikonline.ir» - Հրապարակւել է «Ոսկէ գլոբուս 2020» կինոմրցանակի յաւակնորդների ցանկը: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս ներկայացնում է IndieWire-ը, «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում առաջադրւել են Շարլիզ Թերոնի («Սկանդալ»), Սինթիա Էրիւոյի («Հարիէթ»), Սքարլէթ Եոհանսոնի («Ամուսնական պատմութիւն»), Սիրշա Ռոնանի («Փոքրիկ կանայք»), Ռենէ Զելւեգէրի («Ջուդի») թեկնածութիւնները:

«Լաւագոյն դերասան» ճանաչւելու համար կպայքարեն Քրիստիան Բէյլը («Ford-ն ընդդէմ Ferrari-ի»), Անտոնիօ Բանդերասը («Ցաւ եւ փառք»), Ադամ Դայւէրը («Ամուսնական պատմութիւն»), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր») եւ Ջոնաթան Փրայսը («Երկու Պապ»):

Լէոնարդ Դի Կապրիոն («Մի անգամ Հոլիվուդում») առաջադրւել է «Կատակերգութեան կամ միւզիքլի լաւագոյն դերասան» անւանակարգում, որտեղ նրա հետ կը մրցեն Դենիէլ Քրէյգը («Մերկացրած դանակներ»), Ռոման Գրիֆին Դեւիսը («Նապաստակ Ջոջօ»), Թերոն Էջերթոնը («Ռոքեթմեն») եւ Էդի Մերֆին («Իմ անունը Դոլեմայթ է»):

«Կատակերգութեան լաւագոյն դերասանուհի» կարող են ճանաչւել Անա դէ Արմասը («Մերկացրած դանակներ»), Քէյթ Բլանշէթը («Ո՞ւր ես կորել, Բեռնադետ»), Բինի Ֆելդշտէյնը («Կրթութիւն»), Էմմա Թոմփսոնը («Ուղիղ եթերում»):

Արտասահմանեան լրագրողների ասոցիացիան «Ոսկէ գլոբուս» 77-րդ մրցանակաբախշութիւնը կանցկացնի 2020-ի յունւարի 5-ին:

«Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում ներկայացւել են «1917», «Իռլանդացին», «Ջոկեր», «Ամուսնական պատմութիւն», «Երկու Պապ» ֆիլմերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։