Հա

Մշակոյթ

10/12/2019 - 09:30

Հայազգի Ստիւէն Զաիլեանը առաջադրւել է «Ոսկէ գլոբուս» մրցանակի

Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ստիւէն Զաիլեանը առաջադրւել է «Ոսկէ գլոբուս» մրցանակի։ Նա առաջադրւել է «Լաւագոյն ադապտացւած սցենարի համար» անւանակարգում։ 

«alikonline.ir» - Հայազգի սցենարիստ, կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Ստիւէն Զաիլեանը առաջադրւել է «Ոսկէ գլոբուս» մրցանակի։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ նա առաջադրւել է «Լաւագոյն ադապտացւած սցենարի համար» անւանակարգում։ 

2019 թ.-ին յայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզէն Զաիլեանի սցենարով նկարահանել է «Իռլանդացին» ֆիլմը Netflix-ի պատւէրով։ Ֆիլմը առաջադրւել է մի քանի անւանակարգում՝ այդ թւում որպէս լաւագոյն ֆիլմ։ Ֆիլմում նկարահանւել են Ալ Պաչինոն, Ռոբերտ դէ Նիրոն եւ այլոք։

Զաիլեանը ծնւել է Ֆրեզնոյում, Կալիֆորնիա: Նրա հայրը՝ Ջիմ Զաիլեանը, եղել է ռադիոլրագրող: Աւարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975): 

Հեղինակ է «Բազէն եւ ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաեւ՝ ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994), «Անհնարին առաքելութիւն» (1996, նաեւ՝ ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նիւ Եօրքի աւազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագաւորի ողջ թիկնազօրը» (2006) եւ այլ ֆիլմերի սցենարների։

1994 թ.-ին արժանացել է «Օսկար» մրցանակի «Շինդլերի ցուցակը» ֆիլմի սցենարի համար։ Նաեւ երեք անգամ առաջադրւել է «Օսկար» մրցանակի «Արթնացումներ» (1990), «Նիւ Եօրքի ավազակախմբերը» (2002) եւ «Թագաւորի ողջ թիկնազօրը» (2006) ֆիլմերի սցենարների համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։