Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում մի քանի օր է ինչ թեւածում է հայկական շունչն ու ոգին:
«ԱԼԻՔ», Կ. Դ. - Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում մի քանի օր է ինչ թեւածում է հայկական շունչն ու ոգին:
Երէկ, դեկտեմբերի 21-ի երեկոյեան, Թեհրանի «Վահդաթ» համերգասրահում տեղի ունեցաւ իւրայատուկ միջոցառում նւիրւած Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան 75-ամեակին:
Միջոցառման սկզբում, Հ.Մ.Ա.Կ.-ի «Արւեստից» միութեան անդամ Անի Հաքեանը իր ընթերցած բացման խօսքի մէջ համապարփակ գծերով անդրադարձաւ 75-ամեայ «Արարատ»-ի աշխատանքներին, թէ՛ մշակութային, եւ թէ՛ մարզական կեանքում:
Ապա ելոյթներով բեմ բարձրացան կազմակերպութեան «Արարատ» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի եւ դաշնակահար Ալին Թաշճեանի եւ «Արարատ» պարախումբը՝ Անահիտ Աւետեան-Մանուկեանի տնօրինութեամբ եւ Լինետ Սարգսեանի փորձավարութեամբ:
Միջոցառման իւրայատկութիւնը պայմանաւորւած էր նրանով, որ միայն կանանց խմբերը ելոյթով հանդէս եկան, նոյն սեռի լսարանի համար, որոնք իրենց ծափողջոյններով գնահատեցին «Արարատ» անսամբլի ելոյթը: