Հա

Մշակոյթ

22/12/2019 - 14:30

Իրանի եկեղեցիների պահպանման պետական վարչութիւնը հերքում է Ս. Թադէի վանքի հարեւանութեամբ հիւրանոցային համալիր կառուցելու մասին լուրը

Հայաստանի Հանրային ռադիօն վկայակոչելով «Թեհրան թայմզ» անգլիալեզու օրաթերթին, տեղեկացրել է, որ շուտով Ս. Թադէոս Առաքեալի վանքին կից կառուցւելու է հիւրանոցային համալիր:

Շերլի Աւետեան.

«Նախագահը խոստացել է մէկ միլիարդ թուման տրամադրել տարածքը բարեկարգելու համար»

 

«ԱԼԻՔ» - Հայաստանի Հանրային ռադիօն վկայակոչելով «Թեհրան թայմզ» անգլիալեզու օրաթերթին, տեղեկացրել է, որ շուտով Ս. Թադէոս Առաքեալի վանքին կից կառուցւելու է հիւրանոցային համալիր:

Նոյն կապակցութեամբ դիմելով Իրանի եկեղեցիների պահպանման պետական վարչութեան տնօրէն՝ Շերլի Աւետեանին, փորձեցինք պարզել, թէ՞ գործից չի տուժելու կոթողի ԻՒՆԵՍԿՕ-ի ցուցակում գրանցւած մնալը որպէս՝ Համաշխարհային ժառանգութիւն:

Շերլի Աւետեանը հերքելով հրապարակւած տեղեկութիւնները, անդրադարձաւ այն ծրագրին, որը նախագահ Ռոհանիի շրջան կատարած այցի ընթացքում ներկայացւել է Չալդրանի կուսակալի հետ հանդիպմանը: «Ներկայացւած ծրագրով անհրաժեշտութիւն է համարւել վանական համալիրի շրջակայ տարածքը բարեկարգելու եւ նոր սանհանգոյցներով ապահովելու, ինպէս նաեւ յարմարաւէտ լուսաւորում ստեղծելու նախագիծ իրականացնելը»,- յաւելեց նա:

Իրանի եկեղեցիների պահպանման վարչութեան տնօրէնը յաւելեց, որ նախագահի հետ այդ հանդիպմանը կարեւորւեց տարեկան ուխտագնացութեան աւանդոյթի պահպանմանն ուղղւած ծրագրերի, ինչպէս նաեւ բարձր ցուցանիշերով զբօսաշրջային այցերի քանակի փաստի մասին, ինչը շրջանի քաղաքային իշխանութիւններին ստիպում է աւելի բարեկարգ տարածք ապհովել:

Նա «Ալիք»-ի հետ զրոյցի ընթացքում, նշեց նաեւ, որ նախագահի հետ հանդիպմանը ոչ մի խօսք չի գնացել հիւրանոցային համալիր կառուցելու մասին, քանի որ նման պատմամշակութային կոթողների մերձաւորութեանը չի թոյլատրւում կոթողի գրանցւած զոնայում՝ կառոյցի ինքնութիւնը վնասող, կամ տեսադաշտը ապականող որեւէ նոր շինութիւն ստեղծել:

Յատկացւած 240 հազար դոլարի մասին հարցին Աւետեանը պատասխանելով նշեց, որ չգիտի այդ թիւը որտեղից են նշել «Թեհրան թայմզ»-ի կամ Հայաստանի ռադիոյի պատասխանատուները. «...սակայն այն, ինչը առկայ է նախագծի պաշտօնական օրակարգում՝ նշւած հանդիպմանը նախագահ Ռոհանիի խոստացած մէկ միլիարդ թումանոց յատկացումն էր, որն ինչքան գիտեմ՝ դեռ շարունակում է մնալ անկատար»:

Իրանի եկեղեցիների պահպանման վարչութեան ատենապետը վստահեցրեց, որ կարեւորութեամբ ու եզակիութեամբ նմանը չունեցող Ս. Թադէոս Առաքեալի վանքի տարածքը գտնւում է համապատասխան վերահսկողութեան ներքոյ եւ այդ ուղղութեամբ իւրաքանչիւր յայտարարութեան համար պէտք է կիրառել պատկան կենտրոնի տեսակէտն ու վաւերացումները:

Յիշեցնենք, որ հրապարակւած լուրի համաձայն՝ Արեւմտեան Ատրպատականի Չալդրան շրջանի քաղաքային իշխանութիւնները տեղեկացրել են, որ շուտով քաղաքային իշխանութիւնները իրականացնելու են հանգստեան մեծ համալիր ստեղծելու մի նախագիծ՝ Ս. Թադէոս վանքի կողքին:

Հայաստանի Հանրային ռադիօն յղում անելով «Թեհրան թայմզ»-ին յաւելել է, որ Չալդրանի տարածքային կառավարման վարչութեան պետի ասութեամբ՝ նախագծին յատկացւելու է 240 հազար դոլար, իսկ շինարարական աշխատանքների մեկնարկը լինելու է յաջորդ տարւայ գարնանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։