Հա

Մշակոյթ

26/12/2019 - 13:30

Շիրազի «Մոթորխունէ» գալերիայում բացումը կատարւեց Հայաստանի եւ Իրանի գրաֆիստների ցուցահանդէսի

Շիրազցիները մէկ շաբաթ շարունակ առիթը կունենան հաղորդակիցը լինելու թւով 10 հայաստանցի գրաֆիստների ստեղծագործական աշխարհին:

«ԱԼԻՔ» - Շիրազցիները մէկ շաբաթ շարունակ առիթը կունենան հաղորդակիցը լինելու թւով 10 հայաստանցի գրաֆիստների ստեղծագործական աշխարհին:

Շիրազում գործող «Մոթորխունէ» ցուցասրահում, երէկ, դեկտեմբերի 25-ին, բացումը կատարւեց «Հանրային տրամադրութիւն» անունը կրող ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան է հանւել աւելի քան 30 կտոր գործեր Հայաստանի, Իրանի եւ Աֆղանստանի (ներկայացած մէկ գրաֆիստով) ստեղծագործութիւններից նմուշներ:

Ցուցահանդէսի համադրողը՝ թեհրանաբնակ գրաֆիստներից՝ Ալի Անսարին է: Անսարին Երեւանի Պետական համալսարանի շրջանաւարտ է, եւ մինչ օրս անհատական ցուցահանդէսներով մի քանի անգամ հանդէս է եկել Հայաստանում եւ Իրանում:

Ալի Անսարին «Ալիք»-ին տեղեկացնելով այս մասին յաւելեց, որ Շիրազի «Մոթորխունէ» գալերիայի ցուցահանդէսը շարունակութիւնն է Թեհրանի «Դենա» եւ Սպահանի «Գոզար» գալերիաների ցուցահանդէսների, ինչը կարծես գնալով դառնում է նախագիծ՝ միւս երկրներում եւս ցուցադրելու գծով:

Ցուցահանդէսը շարունակւելու է մինչեւ 2020 թւականի առաջին օրը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։