Հա

Մշակոյթ

05/01/2020 - 08:20

«Անյայտ Փարաջանովը» ֆիլմի երաժշտութիւնը յանձն է առել գրել Տիգրան Մանսուրեանը

Այժմ աշխատանքներ են տարւում Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերով եւ կինոնկարին վերաբերող այլ նիւթերով ֆիլմ նկարահանելու ուղղութեամբ՝ «Անյայտ Փարաջանովը», որի երաժշտութիւնը կրկին յանձն է առել գրել մայեստրօ Տիգրան Մանսուրեանը։

«alikonline.ir» - Այժմ աշխատանքներ են տարւում Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերով եւ կինոնկարին վերաբերող այլ նիւթերով ֆիլմ նկարահանելու ուղղութեամբ՝ «Անյայտ Փարաջանովը», որի երաժշտութիւնը կրկին յանձն է առել գրել մայեստրօ Տիգրան Մանսուրեանը։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից։ 

2018 թւականի օգոստոսին հայ կինոյի ժառանգութեան օգտագործման իրաւունքները՝ ՀՀ մշակոյթի նախարարութեան որոշմամբ, անցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնին։ Եւ հէնց այդ պահից էլ սկսւեց ֆիլմերի վերկանգնման եւ թւայնացման կարեւոր գործընթացը։

Լեհական FIXAFILM ընկերութեան կողմից առաջինը վերականգնւել եւ թւայնացւել է Սերգէյ Փարաջանովի «Յակոբ Հովնաթանեան» (1967 թ․,10 րոպէ) վաւերագրական կինոնկարը։ Գրեթէ միաժամանակ, FIXAFILM ընկերութեան հետ սկսւել է «Նռան գոյնը» ֆիլմի հիմնական մոնտաժից դուրս մնացած կադրերի վերականգնման եւ թւայնացման աշխատանքները։ 103 տուփ ոչնչացումից փրկւած (հրահանգ էր եղել այրել մնացած ժապաւէնները) ժապաւէնից սկզբում վերականգնւել է կադրերի 1/3-ը։

Սերգէյ Փարաջանովի «Նռան գոյնը» նշանաւոր ֆիլմը թողարկւել է 1968 թ. եւ նւիրւած է Սայեաթ Նովային։ Գրաքննութեան ճնշման տակ Փարաջանովն ստիպւած էր լրիւ վերամոնտաժել եւ փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը հրապարակել է էկրանին, Սերգէյ Իւտկեւիչի կատարւած եւս մի վերամոնտաժի արդիւնքն է։

Ֆիլմը նկարահանւել է Լոռու մարզի Սանահինի եւ Հաղպատի նշանաւոր վանքերում, ինչպէս նաեւ Արդւի գյուղի մօտակայքում Սրբանէսի (Սուրբ Յովհաննէսի կամ Յովհան Օձնեցու) վանքում (8-17-րդ դդ)։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։