Հա

Մշակոյթ

11/01/2020 - 09:40

Կուիւմջեանի «Կոստանդնուպոլիս» բեմադրութիւնը Լոս Անջելէսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել

«Կոստանդնուպոլիս» բեմադրութիւնը Լոս Անջելէսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել:

«alikonline.ir» - «Կոստանդնուպոլիս» բեմադրութիւնը Լոս Անջելէսում Broadway World Awards երեք մրցանակի է արժանացել: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է «Ասպարէզ»-ը՝ մանրամասնելով որ հանրային քւէարկութիւնը տեւել է վեց շաբաթ:

«Բեմադրութեան լաւագոյն ռեժիսոր» անւանակարգում յաղթել է Արամ Կուիւմջեանը, մինչդեռ գլխաւոր դերակատարներ Թրեւիս Լոֆլինն ու Եւա Աբրահամեանը պարգեւատրւել են որպէս բեմադրութեան լաւագոյն դերասան եւ դերասանուհի:

«Կոստանդնուպոլիս»-ը բեմադրւել է անցած աշուն: Այն ներկայացնում է Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ նախկին Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքում հայկական համայնքի կեանքը:

Պատմութիւնը ծաւալւում է ֆեմինիստական ամսագրի խմբագիր Վեհանուշի եւ ֆիդայի Ռուբէնի շուրջ: Նրանք համակարգում են Ցեղասպանութեան ժամանակ առեւանգւած հայ կանանց եւ երեխաներին վերադարձնելու, ինչպէս նաեւ Հայաստան զէնք ուղարկելու գործողութիւնները:

Թատերագէտներն այս ներկայացումը բաւականին բարձր են գնահատել՝ ընդգծելով հրաշալի սցենարն ու ռեժիսորի, դերասանական կազմի տաղանդը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։