Հա

Մշակոյթ

11/01/2020 - 10:00

Ֆրանսիայում լոյս է տեսել Ցեղասպանութեան վերաբերեալ Թաներ Աքչամի գրքի ֆրանսերէն տարբերակը

Ֆրանսիայում լոյս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախօս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանութեան հրամաններ. Թալէաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց Ցեղասպանութիւն» գրքի ֆրանսերէն տարբերակը։

«alikonline.ir» - Ֆրանսիայում լոյս է տեսել ԱՄՆ Մասաչուսսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախօս, պրոֆեսոր Թաներ Աքչամի՝ «Սպանութեան հրամաններ. Թալէաթ փաշայի հեռագրերը եւ Հայոց Ցեղասպանութիւն» գրքի ֆրանսերէն տարբերակը։ Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:

Այդ կապակցութեամբ պատմաբանը հարցարզոյց է տւել ֆրանսիական «La monde» պարբերականին։

Նրա խօսքերով, յաճախ Հայոց Ցեղասպանութիւնը ժխտողները հիմնականում պնդում են, թէ 1915 թ.-ին տեղի ունեցածը ապացուցող փաստաթղթեր չկան։

«Սպանութեան հրամանները ի չիք են դարձնում բոլոր այդ պնդումները։ Գիրքը պատմում է հայերին սպանելու ուղիղ հրամանների եղելութեան մասին։ Թուրքիայում ժխտողականութիւնը խորը արմատներ ունի, անգամ պետական համակարգում։ Այս առումով այդ ժխտողականութիւնը կարող ենք համեմատել Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախկին ռեժիմի խտրական գաղափարախօսութեան հետ։ Ժխտողականութիւնը հնարաւոր է միայն յաղաթահարել քաղաքականապէս։ Այդ ամէնը պէտք է դիտարկել այն մեծ պայքարի համատեքստում, որի նպատակն է Թուրքիայում հաստատել ժողովրդավարութիւն։ Միայն իշխանափոխութիւնը կարող է փոխել Թուրքիայի պաշտօնական հռետորաբանութիւնը Հայոց Ցեղասպանութեան հարցում։ Իմ եզրակացութիւնները կօգնեն նրանց, ովքեր պայքարում են, որ Թուրքիայում  հաստատւի ժողովրդավարութիւն»,- ասել է Աքչամը։

Մեկնաբանելով ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ ընդունած որոշումը՝ Աքչամը ընդգծել է. 

«Դա պատմական որոշում էր։ Այն խորդանշեց, հին դարաշրջանի աւարտի եւ նոր դարաշրջանի մեկնարկի մասին։ Այստեղ ես տեսնում են ոչ միայն հայ, այլ նաեւ թուրք ժողովորդի բարոյական յաղթանակը»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։