Հա

Մշակոյթ

14/01/2020 - 09:10

Ամերիկեան գիտնականները բացայայտել են Դա Վինչիի ամենախորհրդաւոր նկարի գաղտնիքը

Իրւայնայում (ԱՄՆ) Կալիֆորնիական համալսարանի գիտնականները ստեղծել են Լէոնարդօ Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի երեք մետրանոց մոդելը եւ բացայայտել աշխարհի ամենաթանկարժէք արւեստի գործի գաղտնիքը:

«alikonline.ir» - Իրւայնայում (ԱՄՆ) Կալիֆորնիական համալսարանի գիտնականները ստեղծել են Լէոնարդօ Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» նկարի երեք մետրանոց մոդելը եւ բացայայտել աշխարհի ամենաթանկարժէք արւեստի գործի գաղտնիքը: Ըստ News.am-ի՝ գրում է Planet-today-ը՝ յղում կատարելով MIT Technology Review-ին։

Գիտնականները կենտրոնացել են թափանցիկ գնդի վրայ, որը նկարում Հիսուս Քրիստոսի ձեռքում է։ Գունդը, որը խորհրդանշում է աշխարհի ստեղծումը, գործնականում չի խաթարում իր յետեւի պատկերը։ Այս ֆենոմէնը երկար ժամանակ բազմաթիւ հարցեր էր առաջացնում Դա Վինչիի ստեղծագործութեան հետազօտողների մօտ։

Վերլուծութիւնը, որին գիտնականները ենթարկել են «Աշխարհի փրկիչը» նկարի 3D-մոդելը, ցոյց է տւել, որ Քրիստոսի ձեռքում իսկական գունդ է, որի տրամագիծը կազմում է 6.8 սմ.։ Ապակու հաստութիւնը, որից պատրաստւած է գունդը, կազմում է ոչ աւելի քան 1.33 մմ.։ Գունդը 25 սմ.-ով հեռու է Քրիստոսի մարմնից։ Գնդի ստեղծած խեղաթիւրման չափերը ստոյգ հաշւարկելու համար Լէոնարդօ Դա Վինչին պէտք է օպտիկայի բաւական խորը գիտելիքներ ունենար։

«Աշխարհի փրկիչը» նկարը երկար ժամանակ կորած էր համարւում։ 2017 թ. նկարը 450 մլն. դոլարով վաճառւել է Christie's աճուրդում։ Այսպիսով Դա Վինչիի աշխատանքը դարձել է պատմութեան մէջ արւեստի ամենաթանկարժէք գործը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։