Հա

Մշակոյթ

14/01/2020 - 09:30

«Օսկար 2020». «Ջոկեր»-ն ու «Իռլանդացին» յաւակնում են դառնալ տարւայ լաւագոյն ֆիլմ

Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի յաւակնորդների ցուցակը:

«alikonline.ir» - Ամերիկեան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի յաւակնորդների ցուցակը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Լաւագոյն ֆիլմ» անւանակարգում ներկայացւած են «Ֆորդն ընդդէմ Ֆերարիի», «Իռլանդացին», «Ջոջօ ճագարը», «Ջոկեր», «Փոքրիկ կանայք», «Ամուսնական պատմութիւն», «1917», «Մէկ անգամ… Հոլիվուդում» եւ «Մակաբոյծ» ֆիլմերը:

Լաւագոյն ռեժիսոր անւանակարգի յաւակնորդներն են Մարտին Սկորսեզեն (Իռլանդացին), Թոդ Ֆիլիպսը («Ջոկեր»), Սեմ Մենդեսը («1917»), Քւենտին Տարանտինոն («Մէկ անգամ…Հոլիվուդում») եւ Պոն Չժուն Հոն («Մակաբոյծ»):

Անտոնիօ Բանդերասը («Ցաւ եւ փառք»), Լէոնարդօ Դի Կապրիոն (Մէկ անգամ …Հոլիվուդում), Խոակին Ֆենիքսը («Ջոկեր»), Ադամ Դրայւէրը («Ամուսնական պատմութիւն»), Ջոնաթան Փրայսը (Երկու Պապ) «Օսկար»-ի յաւակնում են «Լաւագոյն դերասան» անւանակարգում:

«Լաւագույն դերասանուհի» անւանակարգում ներկայացւած են Սինթիա Էրիւոն («Հարիէթ»), Սքարլէթ Եոհանսոնը («Ամուսնական պատմութիւն»), Սիրշա Ռոնանը («Փոքրիկ կանայք»), Շարլիզ Թերոնը («Սկանդալ») եւ Ռեն Զելւեգերը («Ջուդի»):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։