Հա

Մշակոյթ

16/01/2020 - 09:50

The Beatles-ի համաշխարհային օրն է

2001 թւականից ԻՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ յունւարի 16-ը նշւում է որպէս The Beatles-ի համաշխարհային օր (World Beatles Day)։

«alikonline.ir» - 2001 թւականից ԻՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ յունւարի 16-ը նշւում է որպէս The Beatles-ի համաշխարհային օր (World Beatles Day)։ Տեղեկացնում է News.am-ը:

Ամսաթիւն, իհարկէ, պատահաբար չի ընտրւել։ 1957 թւականի յունւարի 16-ին Լիւերպուլում բացւեց The Cavern ակումբը, որտեղ իրենց ճանապարհն սկսեցին այն ժամանակ դեռ բոլորին անյայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փօլ Մաքքարթնին եւ Ջորջ Հարիսոնը։ Մի քանի տարի յետոյ նրանց միացաւ եւս մէկ ապագայ «բիթլ»՝ Ռինգօ Սթարը։

Աւելի ուշ յունւարի 16-ին տեղի ունեցաւ եւս մէկ նշանակալի իրադարձութիւն The Beatles-ի պատմութեան մէջ. 1964 թւականի այդ օրը Cashbox ամսագիրը «I Want To Hold Your Hand» երգին շնորհեց առաջին տեղն ամերիկեան հիթ-շքերթում այն բանից յետոյ, երբ սինգլը միլիոնաւոր օրինակներով տարածւեց ընդամենը 10 օրում։

Սովորական կազմով The Beatles-ը աշխատեց ութ տարի։ Այդ ընթացքում նրանք պաշտօնապէս թողարկեցին 13 ալբոմ, որոնց երգերից իւրաքանչիւրը իսկական հիթ էր դառնում։  Սկսելով ամերիկեան ռոք-ըն-ռոլի դասականների կրկնօրինակումից (քառեակի վրայ մեծ ազդեցութիւն էր թողել, օրինակ, Էլւիս Փրեսլիի ստեղծագործութիւնը)՝ The Beatles-ը անցաւ սեփական ոճին։

Խումբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1963-ին «Please Please Me» սինգլից յետոյ։ Այդ պահից երկրագունըդ խելքը թռցրեց, եւ այդ խելագարութիւնն ստացաւ «բիթլոմանիա» անւանումը։

Խումբը մեծ ազդեցութիւն է գործել համաշխարհային երաժշտութեան զարգացման վրայ։ Շատ յայտնի կոմպոզիտորներ եւ կատարողներ նրանցից օրինակ էին վերցնում։ Բացի այդ, «բիթլերը» առաջին անգամ օգտագործեցին որոշ նորարարական մշակումներ ձայնագրութեան եւ տեսահոլովակների նկարահանումների ոլորտում։

Rolling Stone ամսագրի վարկածով The Beatles խումբը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր ժամանակների մեծագոյն կատարողների ցուցակում։ 2015 թւականի դեկտեմբերին The Cavern ակումբը  Լիւերպուլ քաղաքին նւիրեց երաժիշտների յուշարձանը, որը պատկերում է լեգենդար քառեակին ափով քայլելիս։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։