Հա

Մշակոյթ

18/01/2020 - 16:00

Մարկօ Գրիգորեանի եւ Սերժ Աւագեանի կտաւները՝ Թեհրանի 12-րդ աճուրդի հսկաների կողքին

Թեհրանի «Իրանական ժամանակակից արւեստի» 12-րդ աճուրդը նւիրւեց գեներալ Սոլէյմանիի եւ ուկրայնական օդանաւի զոհերի յիշատակին:

Կայացաւ «Իրանական ժամանակակից արւեստի» 31 միլիարդ թումանանոց աճուրդը

 

«ԱԼԻՔ» - Թեհրանի «Իրանական ժամանակակից արւեստի» 12-րդ աճուրդը նւիրւեց գեներալ Սոլէյմանիի եւ ուկրայնական օդանաւի զոհերի յիշատակին:

Աճուրդում արձանագրւեց 31 միլիարդ 717 միլիոն թուման արժողութեամբ գնահատւած արւեստի աշխատանքների վաճառք, ինչն իր տեսակի մէջ աննախադէպ էր, տեղեկացրել է ԻՍՆԱ-ն:

Աճուրդի աշխատանքներից ամենաթանկը գնահատւել է Հոսէյն Զենդէռուդիի «Կապոյտ երկնակամար» կտաւը՝ 3 միլիարդ 200 միլիոն թուման արձանագրւած վաճառքով:

Աղբիւրի համաձայն՝ Թեհրանի 12-րդ աճուրդը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյեան (յունւարի 17-ին) «Փարսիան Ազադի» հիւրանոցում, Հոսէյն Փաքդելի եւ Ռեզա Քիանեանի հանդիսավարութեամբ:

Աճուրդին ներկայացւած արւեստի նշանաւոր գործիչների աշխատանքների շարքում աչքի են ընկել իրանահայ անւանի արւեստագէտ Մարկօ Գրիգորեանի եւ նշանաւոր գրաֆիստ-նկարիչ Սերժ Աւագեանի աշխատանքները:

Մարկօ Գրիգորեանի «Չորս եղանակ» վերնագիրը կրող կտաւը գնահատւել է 700-ից 900 միլիոն թուման (նւազագոյնի եւ առաւելագոյն սահմանումով): Կտաւն իր նոր սեփականատիրոջ է փոխանցւել նւազագոյնի՝ 700 միլիոն թումանի սահմանւած գնով:

Սերժ Աւագեանի «P-CH-R-3» խորագրով աշխատանքը գնահատւել էր 40-ից 60 միլիոն թուման, ինչը մուրճւել է 48 միլիոնի գնահատմամբ:

Աճուրդի հանւած աշխատանքներից արժէ նշել Հանիբալ Ալխասի (150 միլիոն թուման), Քիառոստամիի (300 միլիոն թուման), Ժազէյի (300 միլիոն թուման) կտաւները, որոնք վաճառւեցին գնահատւած նւազագոյն գների սահմաններում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։