Հա

Մշակոյթ

22/01/2020 - 08:40

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին աւերւել է գանձագողերի կողմից

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին:

«alikonline.ir» - Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնւող հայկական Սուրբ Աստւածածնի աւետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկւել եւ շարունակում է ենթարկւել գանձ որոնողների յարձակումներին: Գրում է Ermenihaber.am-ը:

Յարձակումների հետեւանքով եկեղեցին զգալիօրէն աւերւել է, յատկապէս վնասւել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորւած ճեղքերի պատճառով:

Բաղփընարի գիւղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատւամիջոցին տւած հարցազրոյցում նշել է, որ իրենց համար շատ ցաւալի է եկեղեցու ներկայիս վիճակը՝ յոյս յայտնելով, որ պատկան մարմինները կը վերանորոգեն այն ու կը դարձնեն զբօսաշրջային վայր: 

Նալբանթի խօսքով՝ ինքը մի քանի անգամ երկաթե դուռ ու փական է դրել եկեղեցու վրայ, բայց ապարդիւն, գանձագողերը ամէն անգամ դրանք կոտրել են:

Վերջում թուրքական աղբիւրը նշում է, որ Կայսերիի մշակոյթի ու տուրիզմի նահանգային վարչութեան ներկայացուցիչները յայտարարել են, որ նահանգի բոլոր եկեղեցիները հաշւառւել են: Որոշակի աշխատանքներ են ծրագրւում: Ժամկէտների մասին, սակայն, ստոյգ տեղեկութիւններ չկան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։