Հա

Մշակոյթ

23/01/2020 - 10:30

Կարպ Խաչվանքեանը այսօր կը դառնար 97 տարեկան

Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքեանի ծննդեան օրն է:

«alikonline.ir» - Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքեանի ծննդեան օրն է:

Մեծ դերասանը ծնւել էր 1923 թւականի յունւարի 23-ին Ախալցխայում:

Յատկապես յայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։ 20-րդ դարի 2-րդ կէսի հայ բեմի ամենաճանաչւած կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտւած անհատականութեան, ռիթմի, հումորի, երաժշտութեան նուրբ զգացողութեան շնորհիւ նոյն յաջողութեամբ կերտել է եւ´ կատակերգական, եւ´ երաժշտական կերպարներ։

Կարպ Խաչվանքեանը 1944-1998 թւականներին աշխատել է Երեւանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թւականներին Խաչվանքեանը նաեւ թատրոնի գեղարւեստական ղեկավարն էր։

Յայտնի դերերից են Ալդեմարօ (Լոպէ դէ Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկօ (Յ. Պարոնեանի և Ա. Այւազեանի «Ատամնաբոյժն արեւելեան»), Պետրուչիօ (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիօ եւ Զանետտօ (Գոլդոնիի «Վենետիկեան երկւորեակներ»)։ Խաչվանքեանի բեմադրութիւնները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլւա», Ա. Այւազեանի «Սեր աստղերի տակ» եւ այլն, առանձնանում են երաժշտութեան, պարի եւ խօսքի միաձուլութեամբ։

Կարպը խաղացել է դասական գրեթէ բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք ունէր հայկական օպերետների եւ երաժշտական կոմեդիաների հանդէպ:

Նա փայլուն երգում էր, պարում, նւագում էր տարբեր գործիքների վրայ: Նա նկարահանւել է «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարահանած 4 կինոնկարներում, տասնեակ դերեր է ստեղծել հեռուստատեսային ներկայացուներում, մասնակցել ռադիոբեմադրութիւնների:

Վստահաբար ասենք, որ երաժշտական կոմեդիայի թատրոնում ոչ ոք չունեցաւ այնպիսի առասպելական յաջողութիւն, ինչպիսին Կարպ Խաչվանքեանը:

Այսօր էլ շատերը երաժշտական կոմեդիայի թատրոնն անւանում են «Կարպի թատրոն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։