Հա

Մշակոյթ

23/01/2020 - 08:50

Հայաստանն ընտրւել է ԻՒՆԵՍԿՕ-ի կրթութեան միջազգային բիւրոյի խորհրդի ղեկավար կոմիտէի նախագահ

Ժնեւում յունւարի 21-ին ԻՒՆԵՍԿՕ-ի կրթութեան միջազգային բիւրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրւել է Խորհրդի ղեկավար կոմիտէի նախագահ 2020-2021 թթ. համար։

«alikonline.ir» - Ժնեւում յունւարի 21-ին ԻՒՆԵՍԿՕ-ի կրթութեան միջազգային բիւրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրւել է Խորհրդի ղեկավար կոմիտէի նախագահ 2020-2021 թթ. համար։ Այս մասին «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութիւնից՝ յիշեցնելով, որ 2019 թ. նոյեմբերի 21-ին Փարիզում ԻՒՆԵՍԿՕ-ի Գլխաւոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրւել է ԻՒՆԵՍԿՕ-ի կրթութեան միջազգային բիւրոյի խորհրդի (2019-2023 թթ. ժամանակահատւածի համար) եւ Գլխաւոր կոնֆերանսի իրաւական կոմիտէի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։

Կրթութեան միջազգային բիւրոն ԻՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ԻՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետութիւններին տրամադրում է կրթութեան ոլորտում մասնագիտական աջակցութիւն եւ փորձաքննութիւն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։