Հա

Մշակոյթ

25/01/2020 - 15:00

Էրւին Գալստեանի՝ «Ծննդեան խաղը». Այլընտրանքային ներկայացում գենդերային ինքնութեան մասին

Արդէն շուրջ մէկ ամիս Թեհրանի «Շահրզադ» թատերասրահում բեմադրւում է իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի դերակատարութեամբ՝ «Ծննդեան խաղը» դրաման, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացւում է գենդերով պայմանաւորւած սոցիալական տարբերութիւնների, եւ հասարակութեան կողմից նրանց վերագրւած դերերի բաժանումների, այլընտրանքային մօտեցման ցուցաբերման ստեղծագործական մօտեցումը:

ՍԻՒՆԷ ՖԱՐՄԱՆԵԱՆ

 

Արդէն շուրջ մէկ ամիս Թեհրանի «Շահրզադ» թատերասրահում բեմադրւում է իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի դերակատարութեամբ՝ «Ծննդեան խաղը» դրաման, որի ժամանակ հանդիսատեսին ներկայացւում է գենդերով պայմանաւորւած սոցիալական տարբերութիւնների, եւ հասարակութեան կողմից նրանց վերագրւած դերերի բաժանումների, այլընտրանքային մօտեցման ցուցաբերման ստեղծագործական բեմադրութիւնը:

Թատրոնի ռեժիսոր Քիմիա Քազեմին՝ «Ծննդեան խաղը»-ի առաջին իսկ վայրկեաններից, իր պիէսի համար յաջողութիւնը փնտրում է այլ՝ զանգւածային ստանդարտներից հեռու ոլորտներում, հակապատկեր դարձնելով կնոջ եւ տղամարդու դերերը, որի խաղարկութեան ժամանակ, դերասանները իւրացնում են տղամարդկայնութեան եւ կանացիութեան սոցիալ մշակութային պատկերացումները եւ ձեւերը:

Թատրոնում ներկայացւած նոր մօտեցումները եւ ռեժիսորի ներմուծած կատակերգական հնարքները, դերասանական, մասնաւորապէս՝ իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի էմոցիոնալ խաղով եւ անսպասելի յանգուցալուծումներով, հանդիսատեսին ստիպում է դիտարկել եւ մտածել այն ուղիների մասին, որոնցով իրականացւում է գենդերային սոցիալականացումը, եւ այն բաղադրիչների մասին, որոնք ազդում են այդ գործընթացի վրայ:

Այդուհանդերձ, Քիմիա Քազեմին պիէսի բեմադրման ժամանակ փորձում է դրական չէզոքութիւն ցուցաբերել եւ չմտնել գենդերային անհաւասարաութիւնների քննարկման թեմա, ինչն էլ իր հերթին ամրագրում է բաւարար պայմաններ պիէսի հանրային լայն ընկալման համար:

Յոյզերի սրման եւ երեւակայութեան սահմանների ընդլայնման, այս բեմադրութիւնը յուշում է ներկայացւած խնդիրների շուրջ առաւել խորքային մտածողութեան ցուցաբերման անհրաժեշտութիւնը, որոնք էլ թաքնւած են հէնց մեր մտածողութեան, դրսեւորւող վարքագծի եւ կրած արժէհամակարգի մէջ:

Նշենք,որ իրանահայ երիտասարդ Էրւին Գալստեանի դերակատարմամբ «Ծննդեան խաղը» ներկայացումը շարունակւելու է մինչեւ ուրբաթ՝ յունւարի 31-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։