Հա

Մշակոյթ

27/01/2020 - 11:20

Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանի առաքելութիւնն է պահել հայկական քանոնի դիմագիծը եւ մաքրամաքուր կատարումներով ներկայանալ մերօրեայ մշակութային խառնաշփոթում

Մարիաննա Գէորգեանը ընտրել է ազգային նւագարան քանոնը, որն առանձնանում է իր շքեղ ու դիւթիչ հնչողութեամբ: Համամարդկային այս քնքուշ էակը, շատ լաւ գիտակցելով, որ արւեստը անձնազոհ է, իր առաքելութիւնն է համարում հայ ազգային երաժշտութեան` գանձերի, տաղերի, բարձր արժէքների տարածմանը ի նպաստ գործունէութիւնը:

Մարիաննա Գէորգեանը ընտրել է ազգային նւագարան քանոնը, որն առանձնանում է իր շքեղ ու դիւթիչ հնչողութեամբ: Համամարդկային այս քնքուշ էակը, շատ լաւ գիտակցելով, որ արւեստը անձնազոհ է, իր առաքելութիւնն է համարում հայ ազգային երաժշտութեան` գանձերի, տաղերի, բարձր արժէքների տարածմանը ի նպաստ գործունէութիւնը:

Մշակոյթ ունեն բոլոր ազգերը, բայց արւեստ` ոչ: Արւեստը սահմաններ չունի, իսկ ազգային մշակոյթը ունի սահմաններ, ու պէտք չէ խառնել ուրիշ ազգերի մշակոյթներ` նորարարութեան ու նորամուծութեան համար: Մարիաննա Գէորգեանի արւեստին ծանօթ իւրաքանչիւր ոք կարող է փաստել, որ իր նւագի առաջին նոթայից սիրահարւում է քանոն նւագարանին: Մեծ արհեստավարժութեամբ ու գերբնական ներուժով այս տաղանդաւոր երաժիշտը գերում ու յուզում է բոլորին: Նւագում է հնագոյն ժամանակներից մեզ հասած 5-րդ դարի տաղերից, ժողովրդական, աշուղական, դասական մինչեւ մերօրեայ յօրինողներ ու օտար ազգերի ստեղծագործութիւններ: Նրան են վստահել մի շարք առաջնաներկայացումներ յօրինողներ` Վ. Աճեմեանը, Երւ. Երկանեանը եւ այլք: Նոթաներ նւագելը երաժշտի կոչման հետ որեւէ առնչութիւն չունի, դա բոլորն էլ կարող են: Միեւնոյն ստեղծագործութիւնը կարող են նւագել տարբեր երաժիշտներ, բայց եզակիներին է յաջողւում առանձնանալ ու տպաւորւել մարդկանց սրտերում` կերտելով պատմութիւն: Շատ մեծ տեղ տալով կրթութեանը` քանոնահարուհին ինքն էլ սովորել ու աւարտել է Երեւանի Կոմիտասի անւան պետական երաժշտանոցը գերազանցութեամբ, անցնելով բոլոր աստիճանները` պսակաւոր արւեստից, մագիստրոսի աստիճան, ասպիրանտուրա: Հանրապետական ու միջազգային մրցոյթ-փառատօների առաջին կարգի մրցանակակիր, ոսկէ մետալակիր: Այս համեստ արւեստագէտուհու առաքելութիւնն է պահել հայկական քանոնի դիմագիծը եւ մաքրամաքուր կատարումներով ներկայանալ մերօրեայ մշակութային խառնաշփոթում: Հանդիսատեսի սէրն ու յարգանքը վայելող Մարիաննային են ձօնւել բազում բանաստեղծական շարքեր` մեր մեծանուն արւեստագէտների կողմից: Կտաւներ նւիրւել թէ՛ հայ եւ թէ՛ օտարերկրեայ յայտնի գեղանկարիչներից` իր եւ նւագարանի պատկերով, անգամ քանդակել են քանոնահարուհուն` իր իսկ սիրելի նւագարանով:

Բազմաթիւ մենահամերգներ նւագած քանոնահարուհին միշտ ընտրում է տարբեր վայրեր եւ, ըստ վայրի, համապատասխան համերգային նւագացանկ, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ: Առաջնորդւում է այն սկզբունքով, որ համերգային ծրագրում պարտադիր պէտք է հնչի Կոմիտաս: Ամէն մի մենահամերգ քանոնահարուհու սրտի մի անկիւնում ունի իր տեղն ու թողած հետքը:

Առանձնայատուկ ու կարեւոր քայլ է համարում վերջերս Արցախ աշխարհում կայացած մենահամերգը, որը բարեգործական է եղել: Դա մի հնարաւորութիւն էր արցախցու համար` վայելելու հայ մաքրամաքուր երաժշտութիւնը: Յաջորդիւ կայացել է Արզնու մենահամերգը, որտեղ հանդէս է եկել օտարազգի հանդիսատեսի մօտ եւ ներկայացրել ազգային մշակոյթն ու նւագարանը: Տարեմուտն էլ եզրափակել է ամենամարդասիրական նախաձեռնութեամբ` հայ մշակոյթը ներկայացնելով քրէակատարողական հիմնարկներում ու մանկապարտէզում:

Բեմը ընտրեալների համար է, ու իւրաքանչիւր պահը, ծափը, հանդիսատեսի սէրը վայելելու համար շատ երկար տարիների քրտնաջան աշխատանք է պահանջում: Արւեստագէտը, ինչքան էլ լինի բարձր արհեստավարժութեամբ, տաղանդով ու մտաւորական ներուժով հարուստ` լինում են համերգներ, ելոյթներ, երբ հոգու յուզմունքը գերազանցում է:

Ինչքան էլ ժամանակաշրջանը փոխւում է` իր հետ բերելով մտածելակերպի եւ արժեհամակարգի փոփոխութիւն, միեւնոյնն է բարձր արւեստն ուժեղ է, հայի ծինը` առաւել եւս: Ամէն ինչ անցողիկ է, ժամանակաւոր, մնայուն է միայն դարերից եկած մաքուր ու անաղարտ մեր մշակոյթը, որը իմաստի ու արժէքի աշխարհ է` կոչւած ծառայելու մարդկութեանը: Քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը այն երաժիշտն է, ում նւագը սրտեր է յուզում, փոթորկում հոգիներ, գերում դիւթիչ ելեւէջներով, ապրեցնելով ստեղծագործութեան իւրաքանչիւր հնչիւնը: Նրա ոսկէ մատների սահուն ընթացքը եզրագծում է երկնային ու երկրային աշխարհի անսպառ խաղը: Ու հէնց այդ ժամ հնչեցրած նոթան կենդանանում ու երաժշտական պատկեր է դառնում` հիւսելով իւրաքանչիւրի հոգու ներդաշնակ հեքիաթը:

Գերհզօր ներքին ուժ է հարկաւոր գեղեցիկը գեղեցկացնելու, կատարեալը կատարելագործելու եւ իւրաքանչիւրին հասանելի դարձնելու այդ բարձր արւեստին: Այս քանոնահարուհու յորդալոյս կրակը ճառագելով` սրտից, աչքերից ու մատներից, փառաւորեցնում ու յաւերժացնում է: Քանոնը մի այլ հնչողութեամբ է հնչում, երբ այն յայտնւում է հէնց քանոնի տիրուհու ձեռքերում, դա է ուրոյն ձեռագրի ու ինքնատպութեան կերտւածքը:

 

ԳագԱթ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։