Հա

Մշակոյթ

27/01/2020 - 08:00

«Արա Մալիքեան. կեանք՝ լարերի արանքում». հայազգի ջութակահարի մասին պատմող ժապաւէնը իսպանական մրցանակաբաշխութեանը լաւագոյն վաւերագրական ֆիլմ է ճանաչւել

Իսպանիայում բնակւող եւ ստեղծագործող ջութակահար Արա Մալիքեանի կեանքի մասին պատմող «Արա Մալիքեան. կեանք՝ լարերի արանքում» ֆիլմը լաւագոյն վաւերագրական կինոնկարն է ճանաչւել յունւարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամեայ ազգային կինոմրցանակաբաշխութեան ժամանակ:

«alikonline.ir» - Իսպանիայում բնակւող եւ ստեղծագործող ջութակահար Արա Մալիքեանի կեանքի մասին պատմող «Արա Մալիքեան. կեանք՝ լարերի արանքում» ֆիլմը լաւագոյն վաւերագրական կինոնկարն է ճանաչւել յունւարի 25-ին Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամեայ ազգային կինոմրցանակաբաշխութեան ժամանակ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս տեղեկացնում է La Vanguardia-ն, ֆիլմը պատմում է Լիբանանում ծնւած հայազգի երաժշտի կեանքի մասին՝ միեւնոյն ժամանակ ներկայացնելով գաղթի եւ ներգաղթեալների պատմութիւնը:

Ֆիլմի ռեժիսոր Նատա Մորենոն, որը նաեւ նրա կեանքի ընկերն է, հանրայայտ երաժշտի կեանքի պատմութիւնը լսել է նրա հօրից եւ թոյլտւութիւն ստացել պատմել այն ֆիլմի միջոցով: Մորենոյի խօսքով՝ նրա հայրն այժմ «ուրախ կը լինէր՝ իմանալով, որ իր որդին ապրում է ազատ եւ երջանիկ կեանքով»:   

Ֆիլմում նշերկայացւում է, որ Մալիքեանը Բէյրութից հեռացել է 15 տարեկանում, երբ քաղաքը պատերազմական իրավիճակում էր յայտնւել՝ իր հետ վերցնելով իր միակ ջութակը: Այնուհետեւ դարձել է շրջիկ երաժիշտ՝ իր արւեստը ցուցադրելով աշխարհով մէկ: Այժմ որպէս հանրայայտ ջութակահար նա համերգներով հանդէս է եկել տարբեր երկրներում՝ Լիբանանում, Ֆրանսիայում, Չինաստանում, Ռուսաստանում, Արգենտինայում, Ուրուգւայում եւ Գերմանիայում:

«Այս ֆիլմը պատմում է ներգաղթեալների կեանքի մասին, որովհետեւ ես նոյնպէս նրանցից մէկն եմ: Մեզ փորձում են հաւատացնել, որ գաղթականներն են բոլոր դժբախտութիւնների պատճառը, սակայն հէնց ճանապարհորդներն են մշտապէս եղել մեր քաղաքակրթութեան հարստութիւնը»,- նշել է Մալիքեանը՝ շնորհակալութիւն յայտնել կնոջը՝ կեանքի 5 տարիները ֆիլմի ստեղծման աշխատանքներին նւիրելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։