Հա

Մշակոյթ

27/01/2020 - 10:40

Յայտնի են դարձել «Գրեմմի 2020»-ի մրցանակակիրները

Լոս Անջելէսի Staples Center դահլիճում կայացել է արեւմտեան երգարւեստի ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ ամենամեայ «Գրեմմի» մրցանակաբաշխութիւնը, որն այս տարի անցկացւել է 62-րդ անգամ:

«alikonline.ir» - Լոս Անջելէսի Staples Center դահլիճում կայացել է արեւմտեան երգարւեստի ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ ամենամեայ «Գրեմմի» մրցանակաբաշխութիւնը, որն այս տարի անցկացւել է 62-րդ անգամ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է The Guardian-ը, «Լաւագոյն երգ» եւ «Լաւագոյն ձայնագրութիւն» անւանակարգերում յաղթել է Բիլի Այլիշի Bad Guy-ը:

«Տարւայ ալբոմ» եւ «Լաւագոյն փոփ վոկալային ալբոմ» անւանակարգերում կրկին պարգեւատրւել է Այլիշը (When We All Fall Asleep, Where Do We Go?):

Բացի այդ, նա ճանաչւել է լաւագոյն նոր արտիստ:

«Լաւագոյն ռեփ կատարում» անւանակարգում յաղթել են DJ Khaled-ը, Ջոն Լեջենդն ու Նիփսի Հասլը՝ Higher ստեղծագործութիւնով:

«Լաւագոյն ռեփ երգ» անւանակարգում յաղթել է 21 Savage-ի եւ J. Cole-ի A Lot-ը:

«Լաւագոյն սոլո կատարում» անւանակարգում յաղթել է Lizzo-ի՝ Truth Hurts ստեղծագործութիւնը:

«Լաւագոյն ռոք երգ» եւ «Լաւագոյն ռոք կատարում» անւանակարգերում յաղթող է ճանաչւել Գարի Քլարկը՝ This Land երգով:

Լաւագոյն ռոք ալբոմ է ճանաչւել Cage The Elephant-ի Social Cues-ը:

«Լաւագոյն լատինական փոփ ալբոմ» անւանակարգում մրցանակի է արժանացել Ալեխանդրօ Սանզի #Eldisco-ն:

«Լաւագոյն սաունդթրեք» անւանակարգում յաղթել է Լեդի Գագայի եւ Բրեդլի Կուպերի A Star Is Born-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։