Հա

Մշակոյթ

01/02/2020 - 13:50

«Արտակ Մանուկեան» թանգարանում բացումը կատարւեց Իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի

Հինգշաբթի, 30 յունւարի երեկոյեան, Թեհրանում գործող «Արտակ Մանուկեան» թանգարանում բացումը կատարւեց Իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ մէկ ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ:

«ԱԼԻՔ» - Հինգշաբթի, 30 յունւարի երեկոյեան, Թեհրանում գործող «Արտակ Մանուկեան» թանգարանում բացումը կատարւեց Իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ մէկ ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ: Ցուցահանդէսը տեղի է ունենում «Հայ կին» միութեան համագործակցութեամբ, որին մասնակցում են «Հայ կին» միութեան, «Հայ կին» միութեանը կից «Անահիտ», «Անի», եւ «Արմենուհի» միութիւնների կանայք, ինչպէս նաեւ անհատական մասնակցութեամբ 12 կանանց ներկայութեամբ, որոնք ներկայացրել են ձեռագործ, ասեղնագործ, գեղանկարչութեան, եւ այլ աշխատանքներից ցուցանմուշներ:

Ցուցահանդէսի պաշտօնական բացումը կատարւեց Տ. Յակոբ քհնյ. Քեշիշեանի օրհնութեամբ ու Տէրունական աղօթքով, որին յաջորդեց թանգարանի վարիչ Ալիս Շահմուրադեանի միջոցով պարսկերէնով ընթերցւած բացման խօսքը:

Ընթացքում քանոնի կատարմամբ ելոյթ ունեցաւ պատանի երաժիշտ՝ Թրէյսի Նաւասարդեանը:

Թանգարանի տնօրէնը «Ալիք»-ին յայտնեց, որ ICOM-ի առաջարկով նման միջոցառումներ են տեղի ունենում նաեւ Թեհրանի այլ թանգարաններում:

Բացման հանդիսութեանը ներկայ էին նաեւ Իրանի Եկեղեցիների պետական հիմնարկութեան տնօրէն Շերլի Աւետեանը, ICOM-ի նախագահ եւ Թեհրանի նահանգային մշակութային ժառանգութեան խորհրդի անդամ Ահմադ Մոհիթ Թաբաթաբային:

Յարակից լուրեր

  • Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն
    Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի փակման հանդիսութիւն

    Չորեքշաբթի, 12 փետրւարի 2020 թ.-ի առաւօտեան, փակումը կատարւեց՝ «Արտակ Մանուկեան» թանգարանում կազմակերպւած իրանահայ կանանց ձեռարւեստի ցուցահանդէսի: Շուրջ կէս ամիս տեւողութեամբ ցուցահանդէսին ցուցադրութեան դրւեցին իրանահայ կանանց ձեռագործ եւ ասեղնագործութիւն արւեստներից ցուցանմուշներ:

  • Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում
    Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէս «Արտակ Մանուկեան» թանգարանում

    Հինգշաբթի, 30 յունւարի 2020 թ.-ին, բարձր հովանաւորութեամբ թեմիս առաջնորդ գերշ. Տ Սեպուհ Ս. արք. Սարգսեանի «Արտակ Մանուկեան» թանգարանում տեղի ունեցաւ Հայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդէսի պաշտօնական բացման միջոցառումը: Ցուցահանդէսին ցուցադրութեան է հանւել իրանահայ կանանց ձեռագործ արւեստից ցուցանմուշներ: 

  • «ԻԿՈՖՈՄ»-ում «Արտակ Մանուկեան»-ն է ներկայացւած
    «ԻԿՈՖՈՄ»-ում «Արտակ Մանուկեան»-ն է ներկայացւած

    Իրանի ազգային թանգարանում՝ հոկտեմբերի 15-ին մեկնարկել է Իրանի հիւրընկալութեամբ անցկացւող Թանգարանագիտութեան միջազգային կոմիտէի, նոյն՝ «ԻԿՈՖՈՄ»-ի 41-րդ նիստը, որին մասնակցում է «ԻԿՈՖՈՄ»-ի նախագահ Ֆրանսուա Մերսը, թանգարանային հարցերի մասնագէտներ եւ թանգարանների աշխատակիցներ են, այդ թւում՝ 37 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից եւ 67 Իրանից:  

  • «Արտակ Մանուկեան» թանգարանում նշւեց Թեհրանի օրը
    «Արտակ Մանուկեան» թանգարանում նշւեց Թեհրանի օրը

    Կիրակի հոկտեմբերի 7-ին, «Թեհրանի շաբաթւայ» երկրորդ օրւայ ընթացքում թեհրանահայ քաղաքացիները «Արտակ Մանուկեան» թանգարանում յատուկ միջոցառմամբ նշեցին Թեհրանի օրը:

  • Երիտասարդ արւեստագէտների հանդիպում «Արտակ Մանուկեան» թանգարանում
    Երիտասարդ արւեստագէտների հանդիպում «Արտակ Մանուկեան» թանգարանում

    Ուրբաթ, օգոստոս 3-ին, «Արտակ Մանուկեան» թանգարանում, տեղի ունեցաւ երիտասարդ արւեստագէտների հանդիպում, ճանաչելու ազգային գեղարւեստական արժէքները եւ ծանօթանալու միմեանց հետ, ցուցադրւեցին նաեւ  իրենց աշխատանքները:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։