Հա

Մշակոյթ

02/02/2020 - 09:00

Պետերբուրգում գործում է «Այւազովսկի եւ Ռերիխ՝ վերածնւած կտաւները» մուլտիմեդիա ցուցահանդէսը

Ռուսական խոշորագոյն մուլտիմեդիա ցուցահանդէսը` «Ռերիխ՝ վերածնւած կտաւներ» եւ «Այւազովսկի` վերածնւած կտաւները», լեռնային արշաւների եւ ծովային մարտերի աննկարագրելի էներգիայով, գործում է Սանկտ Պետերբուրգի Լիւմէր-Հոլ ստեղծագործարար տարածքում:

«alikonline.ir» - Ռուսական խոշորագոյն մուլտիմեդիա ցուցահանդէսը` «Ռերիխ՝ վերածնւած կտաւներ» եւ «Այւազովսկի` վերածնւած կտաւները», լեռնային արշաւների եւ ծովային մարտերի աննկարագրելի էներգիայով, գործում է Սանկտ Պետերբուրգի Լիւմէր-Հոլ ստեղծագործարար տարածքում:

Ըստ Panorama.am-ի՝ Peterburg2.ru-ն գրում է, որ ցուցահանդէսում ներկայացւած է Նիկոլայ Ռերիխի աւելի քան 300 աշխատանք ՌԴ-ի տարբեր թանգարաններից եւ Յովհաննէս Այւազովսկու աւելի քան 200 կտաւ ռուսական եւ հայաստանեան թանգարաններից: Դրանց մեծ մասը ներկայացած է ps-3D ֆորմատով, ինչը թոյլ է տալիս այցելուներին զգալ իրենց նկարի մէջ: Հզօր լազերային պրոյէկտորները, որոնք լրացւած են նաեւ 20 կՎտ շրջապատող ձայնով, տեղափոխում են դիտորդներին նախ Հնդկաստանի եւ Ալթայի լեռներ՝ աւելի քան 300 մետր բարձրութեան վրայ, այնուհետեւ սեւծովեան ջրային տարածք:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։