Հա

Մշակոյթ

02/02/2020 - 09:10

Երկրաշարժից քանդւել է Դիարբեքիրի հայկական կիսաւեր եկեղեցու կամարների մի մասը

Դոկտոր Խաչիկ Մուրադեանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցեալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդւել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսաւեր եկեղեցու կամարների մի մասը:

«alikonline.ir» - Դոկտոր Խաչիկ Մուրադեանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցեալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդւել է Դիարբեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսաւեր եկեղեցու կամարների մի մասը: Գրում է Ermenihaber.am-ը:

Գրառմանը կից Մուրադեանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել:

Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մօտաւորապէս 75 մղոն հեռու է գտնւում։

«Ասպարէզ»-ի հաղորդմամբ՝ Մուրադեանը յիշեցրել է, որ եկեղեցին արդէն տասնամեակներ ի վեր քիչ-քիչ քանդւում է գանձագողերի գործողութիւնների հետեւանքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։