Հա

Մշակոյթ

03/02/2020 - 11:40

Լոնդոնում կայացել է հեղինակաւոր BAFTA մրցանակաբաշխութիւնը. յաղթողների թւում է նաեւ հայազգի Էնդի Սերկիսը

Կիրակի երեկոյեան Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ ամենամեայ BAFTA մրցանակաբաշխութիւնը, որն այս տարի անցկացւել է 73-րդ անգամ:

«alikonline.ir» - Կիրակի երեկոյեան Լոնդոնում կայացել է կինոաշխարհի ամենակարեւոր իրադարձութիւններից մէկը՝ ամենամեայ BAFTA մրցանակաբաշխութիւնը, որն այս տարի անցկացւել է 73-րդ անգամ: Կինօ եւ հեռուստաարւեստների բրիտանական ակադեմիան մրցանակաբաշխութիւնը կազմակերպել է «Ալբերտ հոլ» սրահում:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս նշում է Dailymail.co.uk-ը, ռեժիսոր Սեմ Մենդէսի «1917» ֆիլմն արժանացել է միանգամից եօթ մրցանակի՝ յաղթելով «Լաւագոյն ֆիլմ», «Լաւագոյն ռեժիսոր», «Լաւագոյն բրիտանական ֆիլմ», «Յատուկ վիզուալ էֆեկտներ», «Լաւագոյն կինեմատոգրաֆիա», «Լաւագոյն արտադրական դիզայն» եւ «Լաւագոյն ձայն» անւանակարգերում:

Ինչ վերաբերում է «Լաւագոյն դերասան» եւ «Լաւագոյն դերասանուհի» անւանակարգերին, ապա մրցանակի են արժանացել ամերիկեան աստղեր Խոաքին Ֆենիքսն ու Ռենէ Զելւեգէրը:

Յայտնի է, որ 45-ամեայ Ֆենիքսը պարգեւատրւել է «Ջոկեր» ֆիլմում գլխաւոր դերը մարմնաւորելու, իսկ 50-ամեայ Զելւեգէրը՝ Ջուդի Գարլենդի մասին «Ջուդի» կենսագրական ֆիլմում գլխաւոր դերի համար:

Ի դէպ, «Ջոկեր» ֆիլմն առաջադրւած է եղել 11 անւանակարգում, սակայն յաղթել է միայն երեքում:

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթել է Լորա Դերնը («Ամուսնական պատմութիւն»), իսկ երկրորդ պլանի լաւագոյն դերասան է ճանաչւել Բրեդ Փիթը («Մի անգամ Հոլիվուդում»): Քանի որ Փիթը ներկայ չի եղել միջոցառմանը, նրա փոխարէն մրցանակը ստացել է նրա խաղընկերուհի Մարգօ Ռոբին:

Մինչդեռ հայկական արմատներով բրիտանացի դերասան, ռեժիսոր Էնդի Սերկիսը պարգեւատրւել է կինոոլորտում ունեցած զգալի աւանդի համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։