Հա

Մշակոյթ

09/02/2020 - 14:00

Այսօր Վահան Տէրեանը կը դառնար 135 տարեկան

Վահան Տէր-Գրիգորեանը ծնւել է Ախալքալաքի Գանձա գիւղում գիւղի քահանայ Սուքիաս Տէր-Գրիգորեանի ընտանիքում: Իր կեղծանունը վերցրել է 1907 թ.-ն:

«alikonline.ir» - Վահան Տէր-Գրիգորեանը ծնւել է Ախալքալաքի Գանձա գիւղում գիւղի քահանայ Սուքիաս Տէր-Գրիգորեանի ընտանիքում: Իր կեղծանունը վերցրել է 1907 թ.-ն:

Պոէտի մանկութեան տարիներն անցել են Գանձա գիւղում, 1897 թ.-ին տեղափոխւել է Թիֆլիս: 1899 թ.-ին ընդունւել է Մոսկւայի Արեւելեան լեզուների Լազարեան ինստիտուտ, որտեղ ծանօթացել է Ալեքսանդր Միասնիկեանի հետ: Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են յեղափոխական գործունէութեան համար:

Տէրեանը սովորել է Մոսկւայի եւ Պետերբուրգի համալսարաններում, եւ միաժամանակ ակտիւ գործունէութիւն է վարել թուրք յենիչարներից հայ ժողովրդին փրկելու համար: Նրա «Մթնշաղի անուրջները» առաջին ժողովածուն լոյս է տեսել 1908 թ.-ին:

Տէրեանին լայն ճանաչում է բերել «Երկիր Նայիրի» հայրենասիրական շարքը, որը հրատարակւել է 1915 թ.-ին: Վահան Տէրեանը մասնակցել է Հոկտեմբերեան յեղափոխութեանը եւ քաղաքացիական պատերազմին: Մահացել է 1920 թ.-ն թոքախտից, Օրէնբուրգում:

Յարակից լուրեր

  • Թէ ինչպէս Տէրեանը փրկեց Էջմիածնի գանձերը
    Թէ ինչպէս Տէրեանը փրկեց Էջմիածնի գանձերը

    Այս փոքր-ինչ խորհրդաւոր ու զարմանալի պատմութիւնը ծայր առաւ 1914 թւականի ձմռանը, երբ Սարիղամիշի մօտ իրար բախւեցին ռուսական ու թուրքական բանակները: Մեծ էր վտանգը, որ ռուսների անյաջողութեան դէպքում Էնւեր փաշայի հրոսակները կարշաւէին մինչեւ Երեւան: Եւ վերահաս աղէտից տագնապած՝ Ամենայն հայոց Հայրապետ Գէորգ 5-րդը կայացնում է ծայրայեղ մի վճիռ:

  • ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Վահան Տէրեան (Տէր-Գրիգորեան, 1885-1920)
    ՆՒԻՐԵԱԼՆԵՐ - Վահան Տէրեան (Տէր-Գրիգորեան, 1885-1920)

    Ժամանակը եկաւ հաստատելու, որ Վահան Տէրեան ի վերուստ կոչւած էր դառնալու հայ քնարերգութեան ամենէն աւելի յիշւող, հայ մարդոց սրտին մէջ ամենէն աւելի սիրոյ եւ հպարտ մարդասիրութեան յոյզեր արթնցնող ու վառ պահող բանաստեղծը։
    Նախնական իր կրթութիւնը գիւղի վարժարանին մէջ ստանալէ ետք, Տէրեան յաճախեց եւ աւարտեց Ախալքալաքի պետական վարժարանը։ Ապա՝ անցաւ Թբիլիսի, որ 19-րդ դարավերջին հայոց մշակութային եւ ազգային-յեղափոխական ամենէն աշխոյժ կենտրոններէն էր։

  • Փետրւարի 9-ը Վահան Տէրեանին ուղղւած սիրոյ խոստովանութեան օր
    Փետրւարի 9-ը Վահան Տէրեանին ուղղւած սիրոյ խոստովանութեան օր

    Փետրւարի 9-ը տէրեանաշունչ էր մայրաքաղաքում եւ ոչ միայն այնտեղ: Տէրեանի ծննդեան 130-ամեակին բնութիւնը եւս տուրք էր տւել մեծ պոէտի ստեղծագործութեանը. երկնակամարում մշուշ էր, շուրջբոլորը՝ թախիծ:

  • Գանձայում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Վահան Տէրեանի ծննդեան 130-ամեակին
    Գանձայում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Վահան Տէրեանի ծննդեան 130-ամեակին

    Փետրւարի 9-ին, Գանձայում՝ Վահան Տէրեանի տուն-թանգարանում տեղի ունեցաւ միջոցառում՝ նւիրւած Վահան Տէրեանի ծննդեան 130-ամեակին:
    «Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է եւ ազգը...»,- ասել է Վահան Տէրեանը: Նրա խօսքերը այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականութիւնը եւ այն փոխանցւում է սերնդից-սերունդ:

  • ՄԹՆՇԱՂԻ ԵՐԳԻՉԸ - Վահան Տէրեան (1885-1920)
    ՄԹՆՇԱՂԻ ԵՐԳԻՉԸ - Վահան Տէրեան (1885-1920)

    Յունւարի 7-ին հայ ժողովուրդը ոգեկոչեց մահւան տարելիցը իր հանճարեղ բանաստեղծներէն Վահան Տէրեանի։
    94 տարի առաջ, յունւար 1920-ի այդ օրը, վաղաժամ իր վերջին շունչը փչեց հայրենի Ջաւախքի արժանաւոր այս զաւակը, որուն պատգամը մինչեւ այսօր կարձագանգէ հայոց սերունդներու մտքին եւ սրտին մէջ.

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։