Հա

Մշակոյթ

10/02/2020 - 10:46

«Օսկար 2020». փոքր-ինչ խոստացւած «Ջոկերն» ու … չորս անւանակարգում կորէական «Մակաբոյծների» սենսացիոն յաղթանակը

Լոս Անջելէսում ժամեր առաջ աարտւել է «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան յանձնման 92-րդ արարողութիւնը։ Ինչպէս միշտ, շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։ Օրինակ՝ Էմինեմն անակնկալ ելոյթ ունեցաւ, դահլիճը կանգնած ծափահարեց երգչին։ Միայն թէ Բիլի Այլիշը մինչեւ վերջին պահը չէր ցանկանում վեր կենալ։ Հաւանաբար, մտածում էր վերջին «Գրեմմի»-ի մասին, որով Էմինեմին, ընդ որում, հնարաւոր չէ զարմացնել…

«alikonline.ir»- Լոս Անջելէսում ժամեր առաջ աարտւել է «Օսկար» կինոմրցանակաբաշխութեան յանձնման 92-րդ արարողութիւնը։ Ինչպէս միշտ, շքեղ շոու, հետաքրքիր երաժշտական համարներ։ Օրինակ՝ Էմինեմն անակնկալ ելոյթ ունեցաւ, դահլիճը կանգնած ծափահարեց երգչին։ Միայն թէ Բիլի Այլիշը մինչեւ վերջին պահը չէր ցանկանում վեր կենալ։ Հաւանաբար, մտածում էր վերջին «Գրեմմի»-ի մասին, որով Էմինեմին, ընդ որում, հնարաւոր չէ զարմացնել…

Սակայն երեկոյի սենսացիա դարձաւ կորէացի ռեժիսոր Պոն Չժոն Հոյի «Մակաբոյծները» ֆիլմը։ Սոցիալական դրաման «Օսկար»-ի արժանացաւ չորս, ըստ էութեան, գլխաւոր անւանակարգերում՝ «Լաւագոյն ֆիլմ», «Լաւագոյն ռեժիսորական աշխատանք», «Լաւագոյն օրիգինալ սցենար», «Լաւագոյն օտարալեզու ֆիլմ»։

Պոն Չժուն Հոն բեմից իր ձեւաւորման համար շնորհակալութիւն յայտնեց կինեմատոգրաֆիայի վարպետներին, ըստ էութեան, անւանակարգում իր մրցակիցներին՝ Մարտին Սկորսեզեին եւ Քւենտին Տարանտինոյին։ Դահլիճը ծափահարում էր հոտնկայս։ Առաջին անգամ օտարերկրյա ֆիլմը ստացաւ կիոնաակադեմիայի ամենաբարձր մրցանակը։

Տաղանդաւոր ու համակրելի Բրեդ Փիթը վերջապէս ստացաւ իր առաջին դերասանական «Օսկար»-ը Քւենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար։

Նկատենք, որ պայքարը հեշտ չէր. անւանակարգում Փիթի մրցակիցներին էին Ջօ Պեշին եւ Ալ Պաչինոն, որոնք խաղացել են «Իռլանդացին» ֆիլմում, Էնթոնի Հոփկինսը, ինչպէս նաեւ Թոմ Հենքսը։

«Լաւագոյն դերասան» անւանակարգում յաղթող ճանաչւեց Խոակին Ֆենիքսը Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմում դերի համար։ Բեմում նա ծայրահեղ լուրջ էր եւ ի տարբերութիւն իր կինոհերոսի՝ գրեթէ չէր ժպտում։ Խօսում էր սոցիալական արդարութեան, այն մասին՝ ինչպէս չենք կարողանում պաշտպանել աշխարհը, որում ապրում ենք եւ սիրոյ ամենափրկիչ ուժի մասին։ Մի խօսքով, ամէնի մասին, ինչ ցանկանում էր ասել իր հանճարեղ դերով…

«Երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի» անւանակարգում յաղթող է ճանաչւել Լորա Դերնն «Ամուսնական պատմութիւն» ֆիլմում աշխատանքի համար։

Նրա հետ անւանակարգում առաջադրւած էին Սքարլեթ Եոհանսոնը («Ջոջօ ճագարը»), Մարօ Ռոբին («Մի անգամ Հոլիվուդում»), ինչպէս նաեւ Քէյթ Բէյթսը («Ռիչարդ Ջուելի Գործը») եւ Ֆլորենս Պիւն («Փոքրիկ կանայք»)։

«Լաւագոյն դերասանուհի» անւանակարգում մրցանակ ստացաւ Ռենէ Զէլւեգերը «Ջուդի» ֆիլում Ջուդի Հարլենդի դերի համար։

Լաւագոյն օպերատորական աշխատանքի համար արձանիկը ստացել է Ռոջեր Դիքինսը «1917» ժապաւենի համար։ Այս դէպքում այլընտրանք չկար, այդպէս էլ պէտք է լինէր…

Լաւագոյն մոնտաժ է համարւել աշխատանքը «Ford-ն ընդդէմ Ferrari» ֆիլմում, որը մրցանակի է ստացել նաեւ լաւագոյն ձայնային մոնտաժի համար…  Անվիճելի յաղթանակ, համաձայնեք։

Զարմանալի է, բայց Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» ֆիլմն իր առաջին «Օսկար»-ը ստացաւ լաւագոյն երաժշտութեան համար։ Մրցանակը ստացել է Հիլդա Գուդնադոութիրը, որին արդէն մեծարել են բազմաթիւ մրցանակաբաշխութիւններին, այդ թւում «Ոսկէ գլոբուս»-ին եւ «Գրեմմի»-ին։ Նա հեղինակել է նաեւ աղմուկ հանած «Չեռնոբիլ» սերիալի երաժշտութիւնը։

Էլթոն Ջոնը մրցանակ է ստացել լաւագոյն սաունդթրեքի համար՝ «(I'm gonna) love me again», «Rocketman» ֆիլմի համար։ Սեր Էլթոնն, ինչպէս միշտ էքսցենտրիկ տեսք ունէր. իր մանուշակագոյն հագուստով, տարբեր գոյների կօշիկներով ու փայլուն վարդագոյն ակնոցով աւելի շատ տօնածառի խաղալիք էր յիշեցնում։

Ամփոփելով կարելի է ասել, որ այսօրւայ «Օսկար»-ը կարելի է աննախադէպ համարել։ Մի կողմից վեց անկանակարգում առաջադրւած կորէացի կինեմատոգրաֆիստների յաղթանակը, միւս կողմից՝ ամերիկեան կինոյի լիակատար ձախողումը։ Այնպիսի վարպետների աշխատանքներից ոչ մէկը, ինչպիսիք են Մարտին Սկորսեզէն («Իռլանդացին»), Քւենտին Տարանտինոն («Մի անգամ Հոլիվուդում»), Սեմ Մենդեսը («1917») ու Թոդ Ֆիլիփսը («Ջոկեր») ռեժիսորական մրցանակ չստացաւ։ Երկորորդական անւանակարգերը հաշիւ չեն։ Արդեօք դա նշանակում է, որ կինոակադեմիան նոր նշաձող է սահմանել, չենք ստանձնի ասել, բայց այս նախադէպը բազմաթիւ ոչ ամերիկացի վարպետներին յոյս է տալիս, որ նրանք եւս մի օր կարող են բարձրանալ «Dolby» թատրոնի բեմ եւ ոսկէ արձանիկ ստանալ գլխաւոր անւանակարգում․․․

«News.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։