Հա

Մշակոյթ

12/02/2020 - 14:30

«Ֆաջր» միջազգային թատերական փառատօն Մեղեդի Շամիրեանը թատերական զգեստի ձեւաւորում անւանակարգում արժանացել է լաւագոյն մրցանակի

«Ֆաջր» միջազգային թատերական փառատօն Մեղեդի Շամիրեանը թատերական զգեստի ձեւաւորում անւանակարգում արժանացել է լաւագոյն մրցանակի

«ԱԼԻՔ» - «Ֆաջր» միջազգային թատերական փառատօն Մեղեդի Շամիրեանը թատերական զգեստի ձեւաւորում անւանակարգում արժանացել է լաւագոյն մրցանակի:

Անդրանիկ Խեչումեանը գնահատւել է իր ներդրած վաստակի համար:

Թեհրանում եզրափակւեցին «Ֆաջր»-ի 38-րդ միջազգային թատերական փառատօնի մրցութային բաժնի արդիւնքները, որտեղ Մեղեդի Շամիրեանը հասցրել էր նոյն անւանակարգում երկու ներկայացումների համար յայտնւել գլխաւոր մրցանակի թեկնածուների ցուցակում:

Մեղեդին երկու՝ «Մառլոն Բրանդօ» եւ «Օթելլօ՛ միայն ընտանի խեցիներն են սաւանների արանքում բուն դնում» ներկայացումներով մրցակիցներից առաջ անցնելով արժանացաւ գլխաւոր մրցանակի:

Մրցանակաբաշխութիւնը տեղի ունեցաւ երկուշաբթի երեկոյեան, Թեհրանի «Վահդաթ» մշակութային

համալիրում, որտեղ ներդրած վաստակի եւ թատերական բազմամեայ գործունէութեան համար գնահատւել եւ պարգեւատրւել է իրանահայ թարգմանիչ-դերասան՝ Անդրանիկ Խեչումեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։