Նիւ Եօրքում գործող հետազօտողները եւ Օսլոյում Մունկի թանգարանի մասնագէտները պարզել են, թէ ինչու է խամրում Էդւարդ Մունկի «ճիչը» յայտնի կտաւը:
«alikonline.ir» - Նիւ Եօրքում գործող հետազօտողները եւ Օսլոյում Մունկի թանգարանի մասնագէտները պարզել են, թէ ինչու է խամրում Էդւարդ Մունկի «ճիչը» յայտնի կտաւը:
Ըստ Tert.amի՝ ինչպէս յայտնում է Korrespondent.net-ը՝ յղում անելով The New York Times պարբերականին, հասկանալու համար, թէ ինչու է խամրում նկարը, փորձագէտները հետազօտել են 1910-ին ստեղծւած կտաւի ներկի միկրոսկոպիկ փորձանմուշները:
Հարլեմի արւեստի գործերի գիտական հետազօտութեան լաբորատորիայի ղեկավար Ջենիֆէր Մասը պատմել է, որ նախնական վերլուծութեան ընթացքում յաջողւել է նկարի մակերեսին «ստալագմիտների» նման ինչ-որ բան նկատել:
Մասնագէտի խօսքով՝ նորւեգացի նկարչի հանրաճանաչ կտաւի վրայ նանոբիւրեղներ են ձեւաւորւում, եւ դրա պատճառով խամրում են կերպարի բերանի հատւածը կենտրոնում, երկնքի եւ ջրի հատւածում:
Կտաւի լիարժէք ուսումնասիրութիւններն ակնկալւում են գարնանը: