Հա

Մշակոյթ

25/02/2020 - 11:20

«Տաւիղ» երգչախմբի տարեկան համերգը նւիրւած Կոմիտաս Վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին

Թւականիս, փետրւարի 20-ին Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր միութեան «Տաւիղ» երգչախմբի տարեկան համերգը, նւիրւած՝ Կոմիտաս Վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին:

Թւականիս, փետրւարի 20-ին Հայ համալսարանականների ընդհանուր միութեան «Նիկոլ Աղբալեան» սրահում կազմակերպւել էր միութեան «Տաւիղ» երգչախմբի տարեկան համերգը, նւիրւած՝ Կոմիտաս Վարդապետի եւ Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակներին:

Իւրայատուկ համերգը իրականացրեց միութեան «Տաւիղ» երգչախումբը, ղեկավարութեամբ՝ Արփի Սիմրոջեանի (Նազարեան), ընկերակցութեամբ դաշնակահար Ալին Թաշճեանի:

Երկու արարներով իրականացած համերգացանկը բաղկացած էր հետեւեալ գլուխներից՝ ժողովրդական եւ աշուղական, որոնք իրականացան երգչախմբի արհեստավարժ խմբավարի եւ կատարողների յաջող ներկայացմամբ առաջին բաժնում եւ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարութիւններին: Երկրորդ բաժնում հանդիսատեսը ունկնդրեց Կոմիտասի մշակումները եւ Յովհաննէս Թումանեանի գրչին պատկանող գործերը: Համերգը ոչ միայն երգչախմբային էր, այլ նաեւ մեներգիչները եւս հանդէս էին գալիս կատարումներով:

Միջոցառման բացման խօսքի մէջ Փիւնիկ Խուդաբախշեանը յետադարձ ակնարկ  կատարեց «Տաւիղ» երգչախմբի անցեալին, եւ նշեց. «1988 թւականին Հ.Հ.Ը.միութեան ժամանակի վարչութիւնը, զգալով երգչախմբի պահանջը, հրաւիրեց Արփի Սիմրոջեանին, որի ջանքերով հիմնւեց երկսեռ քառաձայն «Տաւիղ» երգչախումբը, շուրջ 40 անդամ-անդամուհիներով»: Խօսքի մէջ նշւել էր նաեւ, որ երգչախումբը, որ վերջերս համալրւել է երիտասարդներով, միշտ մասնակցել է ազգային-կրօնական միջոցառումներին:

Հանդիսատեսը ոչ միայն ունկնդրում էր երգչախմբային կատարումները, այլ մերթընդմերթ հաղորդակից լինում երգացանկը մշակած հայ գիգանտների կենսագրական տւեալներին եւ իւրաքանչիւր երգի մասին բացատրութեան, որը լսարանին փոխանցում էր տեղեկութիւններ հայ երգի ու երաժշտութեան մասին:

Աւելի քան մէկ ժամ տեւած ելոյթը, վերջում հանդիսատեսի բուռն գնահատանքին արժանացաւ:

Թղթակից

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։