Հա

Մշակոյթ

27/02/2020 - 08:10

«Հայոց ոդիսական. նռան գոյներ». փետրւարի 29-ից մարտի 14-ը հայկական մշակոյթի օրեր կանցնացւեն Վաշինգտոնում

ԱՄՆ մայրաքաղաքում փետրւարի 29-ից մինչեւ մարտի 14-ը Հայկական մշակոյթի կանցկացւեն օրեր՝ «Հայոց ոդիսական. նռան գոյներ» խորագրով:

«alikonline.ir» - ԱՄՆ մայրաքաղաքում փետրւարի 29-ից մինչեւ մարտի 14-ը Հայկական մշակոյթի կանցկացւեն օրեր՝ «Հայոց ոդիսական. նռան գոյներ» խորագրով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հաղորդում է The Armenian Mirror-Spectator պարբերականը, հայկական մշակոյթին նւիրւած օրերին մի քանի միջոցառումներ կանցկացւեն, որոնք կը մեկնարկեն Վաշինգտոն «Ֆրիր» պատկերասրահում «Սերգէյ Փարաջանովի օրեր» ցուցադրութեամբ:

Յաջորդ օրը նոյն պատկերասրահում կը հնչի Արամ Խաչատրեանի երաժշտութիւնը: Գլխաւոր միջոցառումը նախատեսւած է մարտի 4-ին Վաշինգտոնի մայր տաճարում: Post Classical Ensemble դասական երաժշտութեան համոյթը կը ներկայացնի «Հայոց ոդիսական» խորագրով մեգա-համերգը՝ դուդուկի վարպետ Ջիւան Գասպարեանի եւ համաշխարհային ճանաչում ունեցող թաւջութակահար Նարեկ Հախնազարեանի մասնակցութեամբ:

Միջոցառումը նւիրւած է լինելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 100-ամեակին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։