Հա

Մշակոյթ

27/02/2020 - 09:20

Լուվրում աւելի քան 1 միլիոն մարդ է այցելել Լէոնարդօ դա Վինչիի ցուցահանդէս

Լուվրում Լէոնարդօ դա Վինչիի ցուցահանդէս, որը նւիրւած էր նկարչի եւ գիւտարարի մահւան 500-ամեակին, գրեթէ 1.1 միլիոն մարդ է այցելել:

«alikonline.ir» - Լուվրում Լէոնարդօ դա Վինչիի ցուցահանդէս, որը նւիրւած էր նկարչի եւ գիւտարարի մահւան 500-ամեակին, գրեթէ 1.1 միլիոն մարդ է այցելել: Դա գերազանցել է թանգարանի նախորդ բոլոր ռեկորդները: Այդ մասին յայտնել է Artnet-ը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Հիանալի է, որ Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչն իր մահւանից 500 տարի անց շարունակում է այդպէս հիացնել լայն հանրութեանը»,- յայտարարել է Լուվրի նախագահ եւ տնօրէն Ժան-Լիւկ Մարտինեսը: Հրատարակութեան տեղեկատւութեամբ՝ օրական դա Վինչիի աշխատանքները դիտելու է եկել աւելի քան 10 հազար մարդ:

Ցուցահանդէսում ներկայացւած է 160 աշխատանք, ներառեալ ինը գեղանկարչական կտաւ եւ 80 նկար, ինչպէս նաեւ Լէոնարդօ դա Վինչիի աշակերտների աշխատանքները: «Մոնա Լիզան» մնացել է Լուվրի իր մշտական տեղում: Ցուցադրութեան համար աշխատանքներ էին հաւաքել ամբողջ աշխարհից: Մինչ այդ Լուվրում առաւել մեծ ժողովրդականութիւն վայելած ժամանակաւոր ցուցադրանքը եղել է ֆրանսիացի գեղանկարիչ Էժեն Դելակրուայի աշխատանքների ստուգատեսը: 2018 թւականին այն ունեցել է 540 հազար այցելու, հաղորդել էր «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։