Հա

Մշակոյթ

29/02/2020 - 09:10

Աշխարհի ամենահին թրերից մէկը Մխիթարեան միաբանութեան թանգարանում է. նոր բացայայտումներ

Նոր ուսումնասիրութիւնը բացայայտել է, որ Մխիթարեան միաբանութեան վանքում գործող թանգարանում պահւող թուրը, որը թիւրիմացաբար համարել են միջնադարեան, իրականում աշխարհի ամենահին թրերից մէկն է՝ 5000-ամեայ: 

«alikonline.ir» - Նոր ուսումնասիրութիւնը բացայայտել է, որ Մխիթարեան միաբանութեան վանքում գործող թանգարանում պահւող թուրը, որը թիւրիմացաբար համարել են միջնադարեան, իրականում աշխարհի ամենահին թրերից մէկն է՝ 5000-ամեայ: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Daily Maily-ը։

Նոր ուսումնասիրութեան համաձայն, Վենետիկի Սուրբ Ղազար կղզու թանգարանում պահւող թրերից մէկը աշխարհի ամենահին թուրն է՝ մօտ 5000 տարեկան: Հազւագիւտ թուրը, որը նման չէ աշխարհի ամենահին զէնքերին, պատրաստւել է 3000 տարի առաջ եւ եկել է Թուրքիայի արեւելքից: Այնուամենայնիւ թուրը պահւում է որպէս միջնադարեան հաւաքածուի մաս: Միայն այն ժամանակ, երբ տեղի դոկտորի ուսանող եւ հնագոյն սպառազինութիւնների փորձագէտ նկատել է թուրը, այն հանւել է հետագայ վերլուծութեան համար` նշելու իր ծագման ամսաթիւը: Թուրը կարող էր լինել արարողակարգային օբիեկտ կամ յարձակողական զէնք, որն օգտագործւում են մարտական գործողութիւններում: Մէկ այլ վարկած էլ այն է, որ այն թաղման արարողութեան մաս էր կազմում:

Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանից Վիկտորիա Դալ Արմելլինան այդ թուրը տեսել է միջնադարեան իրերով շրջապատւած փոքրիկ կաբինետում՝ Վենետիկեան ծովածոցում գտնւող Սուրբ Ղազար կղզու Մխիթարեան վանքում: Դա նման է Թուրքիայի ժամանակակից Արեւելքի Արսլանտեպէ արքայական պալատում յայտնաբերւածներին, ինչը թոյլ է տալիս ենթադրել, որ այդ թուրը 5000 տարի առաջւայ է եւ կարող է համարւել աշխարհի ամենահին թրերից մէկը: Բայց ի տարբերութիւն Արսլանտեպէի որոշ նմուշների, այս թուրը զարդարւած չէ եւ չունի տեսանելի մակագրութիւններ, զարդանախշեր կամ առանձնայատկութիւններ: Արսլանտեպէի թրերի հետ խիստ նմանութիւնը, ինչպէս նաեւ տեղեկութիւնները դրա մետաղական կազմի վերաբերեալ, փորձագէտներին թոյլ են տւել որոշել, որ թուրը թւագրւում է մ.թ.ա. 4-րդի վերջին եւ 3-րդ դարի սկզբին: Արսլանտեպէի թրերը համարւում են աշխարհի ամենահին տիպի թրերից: Սուրբ Ղազար կղզու թուրը, պարզւում է, պատրաստւած է արսենային բրոնզից, որը օգտագործւել է մինչեւ բրոնզի տարածումը:

Այս տեսակի թուր յայտնաբերւել է Արեւելեան Անատոլիայի համեմատաբար փոքր շրջանում՝ Եփրատի եւ Սեւ ծովի հարաւային ափի բարձր ընթացքի միջեւ:

Ենթադրւում է, որ թուրը Վենետիկ է բերւել 19-րդ դարի երկրորդ կէսին Թուրքիայի Տրապիզոնից: Սա ենթադրւում է թրի հետ առկայ թղթից: Թերթի վրայ գրւած հայերէն գրութիւնը յայտնում է 1915 թւականին Վենետիկում մահացած յայտնի բանաստեղծ եւ գրող Տէր Ղեւոնդ Ալիշանին նւիրատւութեան մասին: Ղեւոնդ Ալիշանը ծնւել է Կոստանդնուպոլսում՝ ներկայիս Ստամբուլում, եւ իր մահից առաջ ուղեւորւել է Վենետիկ: Հետագայ ուսումնասիրութիւններ են կատարւում զէնքի վերաբերեալ, որի պատմութիունը մինչ այժմ խորհրդաւոր է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։