Հա

Մշակոյթ

01/03/2020 - 08:20

«Սեզար»-ի մրցանակակիրները

Փետրւարի 28-ին կայացել է ֆրանսիական «Սեզար» 45-րդ մրցանակաբաշխութիւնը:  Ֆրանսիայի Տեխնիկայի եւ կինեմատոգրաֆիական արւեստի ակադեմիայի ընտրութեամբ, 2020 թւականի լաւագոյն ֆիլմ է  ճանաչւել ֆրանսիացի ռեժիսոր Լաջի Լիի «Թշւառները» (Les Misérables, 2019) ժապաւէնը:

«alikonline.ir» - Փետրւարի 28-ին կայացել է ֆրանսիական «Սեզար» 45-րդ մրցանակաբաշխութիւնը:  Ֆրանսիայի Տեխնիկայի եւ կինեմատոգրաֆիական արւեստի ակադեմիայի ընտրութեամբ, 2020 թւականի լաւագոյն ֆիլմ է  ճանաչւել ֆրանսիացի ռեժիսոր Լաջի Լիի «Թշւառները» (Les Misérables, 2019) ժապաւէնը: Գրում է Panorama.am-ը:

«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, ռեժիսոր Նիկոլեա Բեդոսի «Հիասքանչ դարաշրջան» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի մի քանի անւանակարգում՝ լաւագոյն դեկորացիա, լաւագոյն օրիգինալ սցենար, իսկ ֆիլմում հանդէս եկած Ֆանի Արդանը ճանաչւել է երկրորդ պլանի լաւագոյն դերասանուհի:

Ռոման Պոլանսկու «Սպան եւ լրտեսը» ստացել է երկու մրցանակ՝ լաւագոյն ռեժիսոր եւ լաւագոյն ադապտացւած սցենար (համատեղ գրող Ռոբերտ Հարիսի հետ ), բացի այդ ժիւրին բարձր է գնահատել զգեստաւորողի աշխատանքը:

Մրցանակաբաշխութեան  պատմութեան մէջ առաջին անգամ աւանդական «Սեզար» պատւոյ մրցանակը, որը տրւում է կինոյի եւ մշակոյթի աշխարհին մատուցած ծառայութիւնների համար, չի գտել իր տիրոջը:  Արարողութիւնից քիչ առաջ յայտնի է դարձել, որ դերասան Բրեդ Փիթը, որին պէտք է յանձնւէր այդ արձանիկը, հրաժարւել է այն ընդունել: LCI-ը նշում է, որ մինչ այժմ յայտնի չէ հրաժարւելու պատճառը: Դրանից յետոյ կազմակերպիչները փորձել են այլ դերասանների առաջարկել մրցանակը, այդ թւում Մեթ Դէյմոնին, որն այժմ Ֆրանսիայում նկարահանումների է մասնակցում, բայց ապարդիւն:

Լաւագոյն դերասան է ճանաչւել Ռոշդի Զեմը, լաւագոյն դերասանուհի՝ Անաիս Դեմուստիէն:

Լաւագոյն անիմացիոն ֆիլմ է ճանաչւել ֆրանսիացի ռեժիսոր Ժերեմի Կլապենի «Ես կորցրել եմ իմ մարմինը» ժապաւէնը:

Լաւագոյն արտասահմանեան ֆիլմ է ճանաչւել հարաւկորէացի ռեժիսոր Պոն Ջուն Հոն, որի «Մակաբոյծները», որը նաեւ այս տարի «Օսկար» է ստացալ լաւագոյն ֆիլմ անւանակարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։