Հա

Մշակոյթ

01/03/2020 - 09:50

«Ես հաւատում եմ, որ արւեստը կարող է բուժել». Ջիւան Աւետիսեան

«Ես հաւատում եմ, որ արւեստը կարող է բուժել», - DW Culture-ի հետ զրոյցում  ասել է հայ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ ներկայացնելով իր՝ աւելի քան 20 վաւերագրական, կարճամետրաժ ֆիլմերն ու բազում մրցանակների արժանացած  գեղարւեստական ֆիլմերը «Թեւանիկ »,«Վերջին բնակիչը» եւ «Դէպի երկինք»:

«alikonline.ir» - «Ես հաւատում եմ, որ արւեստը կարող է բուժել», - DW Culture-ի հետ զրոյցում  ասել է հայ ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը՝ ներկայացնելով իր՝ աւելի քան 20 վաւերագրական, կարճամետրաժ ֆիլմերն ու բազում մրցանակների արժանացած  գեղարւեստական ֆիլմերը «Թեւանիկ »,«Վերջին բնակիչը» եւ «Դէպի երկինք»: Գրում է Panorama.am-ը:

Նա ներկայացրել է՝ ինչ ծանր հետեւանք է ունեցել պատերազմը հայ ժողովրդի համար, ապա յոյս յայտնել, որ լարւած մթնոլորտը ֆիլմի միջոցով կարող է մեղմւել։

Նշենք, որ 134 երկրից 3400 դիմորդների ընտրութեան արդիւնքում ռեժիսոր Ջիւան Աւետիսեանը ներգրաււել է Բեռլինի միջազգային կինոփառատօնի շրջանակներում անցկացւող կինոարտադրողների համար կարեւորագոյն պլատֆորմի՝ Berlinale Talents-ի 2020 թ.-ի ծրագրին (փետրւարի 22-27-ը), իր նոր՝ «Վերածնւածը» կինոնախագծով:

Կինոնախագծի արտադրութիւնը պլանաւորւած է 2021 թ.-ի գարնանը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։