Print this page
03/03/2020 - 09:30

Վան Գոգի «Արեւածաղիկները» մնացել են Տոկիոյում՝ կորոնավիրուսի պատճառով

Հոլանդացի հանրաճանաչ նկարիչ Վան Գոգի յայտնի «Արեւածաղիկները» կտաւը մնացել է Տոկիոյում բացւած ցուցահանդէսում երկրում տարածւած կորոնավիրուսի պատճառով։

«alikonline.ir» - Հոլանդացի հանրաճանաչ նկարիչ Վան Գոգի յայտնի «Արեւածաղիկները» կտաւը մնացել է Տոկիոյում բացւած ցուցահանդէսում երկրում տարածւած կորոնավիրուսի պատճառով։ Նկարը տարւել է Ճապոնիա՝ Արեւմտեան արւեստի ազգային թանգարան Մեծ Բրիտանիայից։

Kulturomania.ru-ի հաղորդամբ, Ճապոնիայում այժմ բոլոր թանգարանները փակ են վիրուսի պատճառով։ Երկրի մշակոյթի նախարարութիւնը մշակութային օջախները փակել է երկու շաբաթով հետագայում երկարաձգելու հնարաւորութեամբ։ Գրում է Panorama.am-ը:

«Լաւ է, որ հարկաւոր չէ ջրել դրանք»,- գրել The Guardian-ի սիւնակագիրը։

«Արեւածաղիկների» հետ միաժամանակ ցուցահանդէսում ներկայացւած են տարբեր  ժամանակաշրջանների վարպետներին վրձնին պատկանող եւս 60 նկար՝ Վերածննդի դարաշրջանից մինչեւ ժամանակակից։

Յարակից լուրեր