Հա

Մշակոյթ

17/03/2020 - 11:30

12 թանգարաններ, որոնք կարելի է այցելել առցանց

Վիրտուալ արխիւները հարմար են ոչ միայն այցելուներին, նաեւ թանգարաններին, որը թոյլ են տալիս պահպանել եւ միաժամանակ ցուցադրել ցուցանմուշները, որոնք չափացանզ փխրուն են ցուցասրահների համար։

«alikonline.ir» - Վիրտուալ արխիւները հարմար են ոչ միայն այցելուներին, նաեւ թանգարաններին, որը թոյլ են տալիս պահպանել եւ միաժամանակ ցուցադրել ցուցանմուշները, որոնք չափացանզ փխրուն են ցուցասրահների համար։ Design-mate.ru կայքը ներկայացրել է աշխարհի 12 լաւագոյն թանգարանները, որոնց հաւաքածուները հնարաւոր է տեսնել նաեւ առցանց։ Տեղեկացնում է Panorama.am-ը:

 

Էրմիտաժ

www.hermitagemuseum.org

Հինգ սրահներում պահպանւում է աւելի քան երեք միլիոն արւեստի գործ, որոնց թւում են տարբեր երկրների յայտնի արւեստագէտների աշխատանքներ։ Էրմիտաժն իր հաւաքածուների թւայնացման քանակով առաջատարների շարքում է:

 

Բրիտանական թանգարան

britishmuseum.org

1753 թւականից այստեղ պահւում է ամբողջ աշխարհից զգալի թւով արտեֆակտեր եւ արւեստի գլուխգործոցներ։ Թանգարանի հիմնական ցուցադրութիւնից աւելի քան 8 միլիոն ցուցանմուշներից 3.5 միլիոնը թւայնացւած է։ Այն պարբերաբար լրացւում է։

 

Լուվր

www.louvre.fr

Մէկ օրում հնարաւոր չէ դիտել Լուվրում ներկայացւած արւեստի գործերը։ Այն, ինչ այցելուները չեն հասցնի տեսնել, կարող են գտնել առ-ցանց հարթակում։ 300 հազար ցուցանմուշներից թւայանացւած է 35 հազարը, այդ թւում «Ջոկոնդան», Վեներան Միլոսկայան եւ այլ յայտնի գործեր։

 

Պրադօ թանգարան

www.museodelprado.es

Թանգարանի 30 հազար ցուցանմուշից վիրտուալ տիրոյթում հասանել է աւելի քան 11 հազարը։

 

Վիկտորիայի եւ Ալբերտի թանգարան

collections.vam.ac.uk

Շատ դիզայներներ, մոդելյերներ եւ նկարիչներ երազում են ցուցադրել իրենց աշխատանքներն այս թանգարանի պատերից ներս: Թանգարանի՝ դեկորատիւ արւեստի, նկարչութեան, քանդակագործութեան, նորաձեւութեան եւ դիզայնի հաւաքածուն համարւում է ամենամեծն աշխարհում: Թանգարանի ընդլայնւած հաւաքածուն այժմ թւայնացւում է, բայց այսօր արդէն հասանելի է աւելի քան 500 հազար լուսանկարւած օբիեկտ։

 

Ներկայացւած թանգարաններից են նաեւ՝ Նիւ Եօրքի ժամանակակից արւեստի թանգարանը՝ MOMA (www.moma.org), Վիեննայի արւեստի պատմութեան թանգարան (www.khm.at), Ուֆֆիցի թանգարան (www.digitalsculpture.org), Տոկիոյի ազգային թանգարան (www.tnm.jp), RIJKSMUSEUM (artsandculture.google.com), Լոս Անջելէսի շրջանի արւեստի թանգարան՝ LACMA (collections.lacma.org), Թագաւորական Օնտարիոյի թանգարան (collections.rom.on.ca):

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։