Հա

Մշակոյթ

05/04/2020 - 08:10

Մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ եւ սոուլի աստղ Բիլ Վիզերսը

ԱՄՆ-ում սրտի հետ կապւած խնդիրների պատճառով 81 տարեկանում կեանքից հեռացել է աֆրոամերիկացի յայտնի երգիչ, սոուլի աստղ Բիլ Վիզերսը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ում սրտի հետ կապւած խնդիրների պատճառով 81 տարեկանում կեանքից հեռացել է աֆրոամերիկացի յայտնի երգիչ, սոուլի աստղ Բիլ Վիզերսը: Այս մասին ըստ Tert.am-ի` գրում է The Guardian պարբերականը։

Համաշխարհային ճանաչում ստացած «Ain’t No Sunshine» երգի հեղինակի մահւան լուրը հաստատել է նրա ընտանիքը։

«Մենք դատարկւել ենք մեզ համար հաւատարիմ ամուսնու եւ հօր կորստից։ Պոեզիայի եւ երաժշտութեան օգնութեամբ աշխարհի հետ միաւորւել փորձող միայնակ մի մարդ... նա անկեղծ էր խօսում մարդկանց հետ եւ նրանց մէկը միւսին կապում»,- ասւում է երաժշտի հարազատների յայտարարութեան մէջ։

Վիզերսը ծնւել է 1938 թւականի յուլիսի 4-ին։ Երաժշտութեամբ նա զբաղւել է 30 տարեկանից յետոյ` միաժամանակ աշխատելով Լոս Անջելէսում գտնւող Boeing գործարանում։ Նրա ամենայայտնի երգերից են «Lean on Me», «Use Me», «Just the Two of Us», «Lovely Day» եւ «Grandma's Hands» ստեղծագործութիւնները։ Աշխատանքների համար աֆրոամերիկացի Վիզերսն արժանացել է 3 «Գրեմմի» երաժշտական մրցանակի։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։