Հա

Մշակոյթ

20/04/2020 - 10:00

Համաշխարհային աստղերի մասնակցութեամբ համերգի արդիւնքում յաջողւել է մօտ 128 միլիոն դոլար հաւաքել՝ ԱՀԿ-ի կորոնավիրուսի դէմ պայքարի հիմնադրամի համար

Մի շարք համաշխարհային աստղերի ջանքերով 128 միլիոն դոլար գումար է հաւաքւել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

«alikonline.ir» - Մի շարք համաշխարհային աստղերի ջանքերով 128 միլիոն դոլար գումար է հաւաքւել Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան համար կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս յայտնում է CNN-ը, տասնեակ յայտնիներ միաւորւել են «Մէկ աշխարհ. միասին տանը» նախագծի շուրջ՝ մասնակցելով 8 ժամ տեւողութեամբ համաշխարհային համերգին, որը հեռարձակւել է առցանց տիրոյթում: Նախագծին միացել են Լեդի Գագան, Ստիւի Ուանդերը, Rolling Stones-ը, Օփրա Վինֆրին եւ այլ յայտնի դէմքեր:

Global Citizen միջազգային իրաւաբանների խումբը թւիթերեան էջում յայտնել է, որ նւիրատւութիւնների արդիւնքում 127.9 միլիոն դոլար է հաւաքւել, որը կը փոխանցւի ԱՀԿ-ի COVID-19-ի դէմ պայքարի համերաշխության հիմնադրամին:

Համերգը բաժանւած է եղել երկու մասի՝ 6 ժամանոց «նախնական ծրագրի» եւ 2 ժամ տեւողութեամբ հիմնական շոուի, որը վարել են Ջիմի Ֆելոնը, Ջիմի Քիմմելը եւ Ստիւէն Կոլբերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։