Հա

Մշակոյթ

21/04/2020 - 10:25

Թուրքիայում ժամանակին քննարկւել է հայկական այբուբենից օգտւելու հարցը

Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնութեամբ իրականացւած մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործւող արաբատառ այբուբենը փոխարինւեց լատինականով։

«alikonline.ir» - Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր եւ առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնութեամբ իրականացւած մի շարք բարեփոխումների շրջանակներում Թուրքիայում մինչ այդ օգտագործւող արաբատառ այբուբենը փոխարինւեց լատինականով։ Գրում է Ermenihaber-ը:

Դդա տեղի ունեցաւ 1928-ին, իսկ դրանից առաջ բազմաթիւ քննարկումներ են ծաւալւել առ այն, թէ որ այբուբենը առաւել յարմար կը լինի արաբականի փոխարէն։ Այդ քննարկումների ժամանակ հնչել են նաեւ մեսրոպեան այբուբենը գործածելու առաջարկներ։

Մասնաւորապէս թուրք բանաստեղծ, փիլիսոփայ Ռըզա Թեւֆիքը, որն օսմանեան շրջանում նաեւ մեջլիսի պատգամաւոր է եղել, առաջարկել է արաբական այբուբենը փոխարինել հայկականով։ 1926-ին թուրք երեւելիներից մէկին՝ Սաբիհ Շեւքեթին գրած նամակում Թեւֆիքը գրել է, որ թուրքերէն բանաւոր խօսքը գրաւորի փոխակերպելու համար ամենայարմարը հայկական այբուբենն է։

Նա պնդել է, որ լատինականի փոխարէն նախընտրելի է ընդունել հայկական այբուբենը, քանի որ թուրքերէնի հնչողութեանն այն շատ աւելի յարմար է։

Նշենք, որ այն ժամանակ արաբական այբուբենը փոխարինելու գլխաւոր պատճառներից մէկն այն էր, որ դա ամբողջովին չէր ընդգրկում թուրքերէնի հնչողութիւնը, սակայն ոչ պակաս կարեւոր պատճառ էր ժողովրդի համատարած անգրագիտութիւնը․ մարդիկ դժւարանում էին արաբական այբուբենը սերտել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։