Հա

Մշակոյթ

26/04/2020 - 12:10

Թուրքիայի Այդըն նահանգում յայտնաբերւել են 18-­րդ դարի հայկական տապանաքարեր

Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբօսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին յայտնաբերւել են 18­-րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր: 

«alikonline.ir» - Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբօսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին յայտնաբերւել են 18­-րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր: 

Այս մասին «Ֆէյսբուք»-ի իր էջում գրել է Հայկական ճարտարապետութիւնն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշեանը։ Գրում է «Երկիր մեդիա»-ն:

«Մշակութային եղեռնը շարունակւում է. իւրացւած հայոց գերեզմանոցի տեղում՝ թուրքական ոստիկանական դպրոց, ապա քաղաքային այգի:

Թուրքիայի Նազիլլի քաղաքի նախկին ոստիկանական դպրոցի տարածքում իրականացւած քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ, ապրիլի 22-ին, յայտնաբերւել են 18 դարի երկու արձանագիր տապանաքարեր: Տապանաքարերում յիշատակւում են Հայաստանի Տաշտուն եւ Կարպի գիւղերը»,- գրել է Քորթոշեանը։

Գիտաշխատողը նշել է, որ «Նազիլլի Հաւատիս» թերթի լրագրող Մեհմեդ Ալի Ջինթոսունի հրապարակած լուսանկարներում հնարաւոր է ընթերցել հետեւեալ արձանագրութիւնները.

  1. Այս է տապան տաշտունեցի տր. Մօվսէսի որդի Յօսէփին, թվ. ՌՃՀԷ (1728 թ.):
  2. Այս է տապան կարպէցի տր. Մարտիրոսի կողակից Էպրաքին որ փոխեցաւ առ Ած., թվն. ՌՄԺԷ (1768 թ.), փէդրվարի Զ (6)-ին: Այս հինկ երէխաս ըս դուրան»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։